ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 19 դեկտեմբերի 2019 թվականի  | 
 թիվ 121  | 
 քաղ. Սանկտ Պետերբուրգ  | 
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.31 կետով՝
«7.1.31. 12 000 կգ-ից ավելի, սակայն 13 000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով՝ բեռնատար թեքահարթակով համալրված ռազմատրանսպորտային ինքնաթիռները, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 3 ծածկագրով, Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվում են 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, 5 հատ քանակությամբ՝ պայմանով, որ մաքսային մարմիններին տրամադրվի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող՝ գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատում, որը պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծում իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ»։
2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.30» թվերը փոխարինել «7.1.31» թվերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից`  | 
 Բելառուսի Հանրապետությունից`  | 
 Ղազախստանի Հանրապետությունից`  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից`  | 
 Ռուսաստանի Դաշնությունից`  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Ա. Սմայիլով  | 
 Ժ. Ռազակով  | 
 Ա. Սիլուանով  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: