ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2022 թվականի |
թիվ 81 |
քաղ. Մոսկվա |
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՅՐՎՈՂ ԳԱԶԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ՝ ԱՅԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի մայիսի 17-ի թիվ 81 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)
Համարը՝ ը/կ |
ՍՄԴ-ի ծածկագիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը։ Աշխատանքների տեսակները |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Մշակման ժամկետը |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող | |
սկիզբը |
ավարտը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
75.060 |
Գազ բնական. Բաղադրության որոշում անորոշության գնահատմամբ, գազային քրոմատագրման մեթոդով. Մաս 3. Ճշգրտությունը և շեղումը. ԳՕՍՏ 31371.3-2008-ի վերանայում (փոխարինում) |
հավելվածներ թիվ 1-4, ցուցանիշներ՝ «Բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)», «Թթվածնի մոլային բաժինը», «Ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը», «Մեթանի մոլային բաժինը», «Ազոտի մոլային բաժինը», «Չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը» |
2023 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
2 |
75.060 |
Գազ բնական. Բաղադրության որոշում անորոշության գնահատմամբ, գազային քրոմատագրման մեթոդով. Մաս 4. Անալիզատորի արդյունավետությանը ներկայացվող պահանջները. ԳՕՍՏ 31371.4-2008-ի վերանայում (փոխարինում) |
հավելվածներ թիվ 1-4, ցուցանիշներ՝ «Բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)», «Ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը», «Մեթանի մոլային բաժինը», «Ազոտի մոլային բաժինը», «Չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը» |
2023 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
3. |
75.060 |
Գազ բնական. Բաղադրության որոշում անորոշության գնահատմամբ, գազային քրոմատագրման մեթոդով. Մաս 5. Ազոտի, ածխածնի երկօքսիդի և C1-С5 ու С6+ ածխաջրածինների որոշում իզոթերմիկ մեթոդով: ԳՕՍՏ 31371.5-2008-ի (ԻՍՕ -6974-5:2000) վերանայում |
հավելվածներ թիվ 1-4, ցուցանիշներ՝ «Բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)», «Ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը», «Մեթանի մոլային բաժինը», «Ազոտի մոլային բաժինը», «Չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը» |
2021 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4 |
75.060, 75.160.30 |
Գազ բնական. Ըստ ջրի ցողի կետի ջերմաստիճանի և ջրային գոլորշիների զանգվածային կոնցենտրացիայի հաշվարկի մեթոդները. ԳՕՍՏ-ի մշակում |
հավելվածներ թիվ 1-3, ցուցանիշներ՝ «Ցողի կետի ջերմաստիճանն ըստ ջրի», «Ջրի գոլորշիների զանգվածային կոնցենտրացիան» |
2020 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
5 |
75.060, 75.160.30 |
Գազ բնական. Մեխանիկական խառնուկների պարունակության որոշում. ԳՕՍՏ 22387.4-77-ի վերանայում |
հավելվածներ թիվ 1 - 3, ցուցանիշ «Մեխանիկական խառնուկների զանգվածային կոնցենտրացիան» |
2021 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
6 |
75.060, 75.160.30 |
Գազ բնական. Այրման ծավալային ջերմության որոշման մեթոդներ. ԳՕՍՏ 10062-75-ի վերանայում |
հավելվածներ թիվ 1-4, ցուցանիշ «Այրման ամենացածր ծավալային ջերմությունը» |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
7 |
75.060 |
Գազ բնական. Էլեկտրաքիմիական մեթոդով թթվածնի որոշում. ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 56834-2015-ի հիման վրա |
հավելվածներ թիվ 1-4, ցուցանիշ «Թթվածնի մոլային բաժինը» |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
8 |
75.060 |
Գազ բնական. Ջրի պարունակության որոշում բարձր ճնշման պայմաններում. ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ ԻՍՕ 11541-2004-ի հիման վրա |
հավելված թիվ 3, ցուցանիշ «Ջրի գոլորշիների զանգվածային կոնցենտրացիան» |
2022 թվական |
2023 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
9 |
75.060, 75.160.30 |
Գազ բնական. Նմուշառման ուղեցույց. ԳՕՍՏ 31370-2008-ի (ԻՍՕ 10175:1997) վերանայում |
հավելվածներ թիվ 1-3 |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
10 |
75.060 |
Գազ բնական. Ջրային գոլորշիների զանգվածային կոնցենտրացիայի որոշում էլեկտրոլիտիկ մեթոդով. ԳՕՍՏ-ի մշակում |
հավելվածներ թիվ 1-3, ցուցանիշ՝ «Ջրի գոլորշիների զանգվածային կոնցենտրացիան» |
2022 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
11 |
75.060 |
«Գազ բնական. ԳՕՍՏ 34711-2021-ի թիվ 1 փոփոխություն. Ջրային գոլորշիների զանգվածային կոնցենտրացիայի որոշում» |
հավելվածներ թիվ 1-3, ցուցանիշ՝ «Ջրի գոլորշիների զանգվածային կոնցենտրացիան» |
2022 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
12 |
75.060, 75.160.30 |
Գազ բնական՝ հեղուկացված. Նմուշառման ուղեցույց. ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 8943:2007-ի և ԳՕՍՏ Ռ 56719-2015-ի հիման վրա հիման վրա |
հավելված թիվ 4 |
2021 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
13 |
75.060 |
Գազ բնական. Որակ. Եզրույթներ և սահմանումներ. ԳՕՍՏ-ի մշակում ISO 14532:2014-ի հիման վրա |
V բաժնի 15-րդ կետ |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
14. |
75.060 |
Գազ բնական. Ֆիզիկական հատկությունների հաշվարկման համար օժանդակ տեղեկատվություն. ԳՕՍՏ-ի մշակում ISO/TR 29922:2017-ի հիման վրա |
V բաժնի 15-րդ կետ |
2021 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
15 |
75.060 |
Բնական գազ, գազային խտուցք և դրանց վերամշակման արգասիքներ. Եզրույթներ և սահմանումներ. ԳՕՍՏ-ի մշակում |
V բաժնի 15-րդ կետ |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
16 |
75.060 |
Գազ բնական. Վերլուծական համակարգերի արդյունավետության գնահատում. ԳՕՍՏ-ի մշակում ԻՍՕ 10723:2016 NEQ-ի հիման վրա (ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 10723-2016-ի փոխարեն) |
V բաժնի 15-րդ կետ |
2021 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
17 |
75.060 |
Գազ բնական. Գազաքրոմատագրման վերլուծության տվյալների ներկայացում. Ֆայլի XML ձևաչափը |
V բաժնի 15-րդ կետ |
2022 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: