ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 142 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության 3-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 48-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 142 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու կարգում կատարվող
1. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.
«8) մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն՝ հսկողության վերցված ապրանքների, բնակության միջավայրի գործոնների ազդեցությունը, որը սպառնալիք է ստեղծում մարդու կյանքի կամ առողջության կամ հետագա սերունդների կյանքի ու առողջության համար։»։
2. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Սանիտարահակահամաճարակային միջոցառումներն անցկացվում են՝ հաշվի առնելով մարդու առողջության վրա վնասակար ազդեցության ռիսկի գնահատումը (այսուհետ՝ ռիսկի գնահատում)՝ այդ ռիսկի վերացման կամ նվազեցման, ինֆեկցիոն և զանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների (թունավորումների) առաջացումն ու տարածումը կանխելու ու դրանք վերացնելու նպատակով։»։
3. 29-րդ կետի երկրորդ պարբերությունը «լիազորված մարմինների կողմից» բառերից հետո լրացնել «՝ հաշվի առնելով ռիսկի գնահատումը» բառերով։
4. 37-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«ռիսկի գնահատման անցկացում.»։
5. 39-րդ կետի երկրորդ պարբերությունը «միջոցների ձեռնարկման» բառերից հետո լրացնել «՝ հաշվի առնելով ռիսկի գնահատման արդյունքները» բառերով։
6. 40-րդ կետի վեցերորդ պարբերությունը լրացնել «՝ հաշվի առնելով ռիսկի գնահատման արդյունքները» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: