ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2023 թվականի N 1307-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը «(կազմակերպությունների)» բառից հետո լրացնել «, ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների» բառերով.
2) որոշման նախաբանում «և 14-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերը փոխարինել «, 14-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով» բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «(կազմակերպությունների)» բառից հետո լրացնել «, ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների» բառերով.
4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 3-ի N 1307-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականիհուլիսի 25-ի N 796-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2023 թվական: