ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» դեկտեմբերի 2020 թվական N 202-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 216-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 25-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու և Գյումրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի N 201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 216-Ն որոշումը:
3. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերը հաշվարկել՝ կիրառելով 0,75 (զրո ամբողջ յոթանասունհինգ հարյուրերորդական) գործակից, իսկ 4-րդ ենթակետով սահմանված դրույքաչափը հաշվարկել՝ կիրառելով 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) գործակից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 01-ից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (21) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
Ս. Բալասանյան |
||
Հ. Կարապետյան |
||
Տ. Հովհաննիրսյան |
||
Մ. Սահակյան |
||
Լ. Սանոյան |
||
Վ. Եդիգարյան |
||
Ա. Գրիգորյան |
||
Վ. Հունանյան |
||
Գ. Սարգսյան |
||
Տ. Փանոսյան |
||
Կ. Թաթարյան |
||
Ս. Աստոյան |
||
Ա. Խաչատրյան |
||
Ա. Աղայան |
||
Լ. Բարսեղյան |
||
Ա. Գրիգորյան |
||
Ա. Խաչատրյան |
||
Գ. Մաթևոսյան |
||
Հ. Պողոսյան |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար` |
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱնյան |
ք. Գյումրի «10» դեկտեմբերի 2020 թվական |
Հավելված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 10-ի N 202-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը
Հ/Հ |
Տեղական տուրքի տեսակը |
Համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափը | |
1. |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար. | ||
1) |
հիմնական շենքերի և շինությունների համար` |
||
ա. |
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` |
տասնհինգ հազար | |
2) |
1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված շենքերի և շինությունների համար` | ||
ա. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
երեսուն հազար | |
բ. |
500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
հիսուն հազար | |
գ. |
1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ |
հիսուն հազար | |
դ. |
3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ |
հարյուր հազար | |
3) |
ոչ հիմնական շենքերի և շինությունների համար` |
||
ա. |
մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
երեք հազար | |
բ. |
20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
հինգ հազար | |
2. |
Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով` | ||
1) |
չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, |
երեք հազար | |
2) |
բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով, | ||
3) |
նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը: | ||
3. |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար՝ |
հինգ հազար | |
4. |
Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` | ||
1) |
ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ | ||
ա. |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
ինը հազար | |
բ. գ. |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
տասներկու հազար | |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
տասնհինգ հազար | ||
դ. |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
քսանմեկ հազար | |
ե. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
երեսուներեք հազար | |
զ. |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
քառասունութ հազար | |
2) |
ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` | ||
ա. |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
ինը հազար | |
բ. |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
տասներկու հազար | |
գ. |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
տասնհինգ հազար | |
դ. |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
քսանմեկ հազար | |
ե. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
երեսուներեք հազար | |
զ. |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում: |
քառասունութ հազար | |
5. |
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար: |
հինգ հարյուր քսանհինգ | |
6. |
Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար: |
երեք հարյուր հազար | |
7. |
Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար: |
վաթսուն հազար | |
8. |
Համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է` | ||
1) |
հիմնական շինությունների ներսում` |
||
ա. |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
չորս հազար ութ հարյուր | |
բ. |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
ինը հազար | |
գ. |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
տասնհինգ հազար | |
դ. |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
տասնութ հազար | |
ե. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
քսանյոթ հազար | |
զ. |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
քառասունութ հազար | |
2) |
ոչ հիմնական շինությունների ներսում` |
||
ա. |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
ինը հարյուր | |
բ. |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
մեկ հազար ութ հարյուր | |
գ. |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
երեք հազար | |
դ. |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
վեց հազար | |
ե. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
տասնհինգ հազար | |
զ. |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
քսանչորս հազար | |
9. |
Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար: |
հիսուն հազար | |
10. |
Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` | ||
1) |
առևտրի օբյեկտների համար` |
յոթանասունհինգ հազար | |
2) |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` |
մեկ հարյուր հիսուն հազար | |
3) |
բաղնիքների (սաունաների) համար` |
հինգ հարյուր հազար | |
4) |
խաղատների կազմակերպման համար` |
մեկ միլիոն | |
5) |
շահումով խաղերի համար` |
հինգ հարյուր հազար | |
6) |
վիճակախաղերի համար` |
երկու հարյուր քսանհինգ հազար | |
11. |
Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 1 (մեկ) գլխի հաշվով՝ | ||
1) |
խոշոր եղջերավոր անասուններ՝ |
հինգ հազար | |
2) |
մանր եղջերավոր անասուններ՝ |
հինգ հազար | |
3) |
խոզեր՝ |
հինգ հազար | |
4) |
շներ՝ |
հինգ հազար | |
12. |
Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝ | ||
1) |
ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` |
երեք հազար | |
2) |
թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` |
հինգ հազար երկու հարյուր հիսուն | |
3) |
այլ արտաքին գովազդի համար` |
հազար հարյուր քսանհինգ | |
4) |
սոցիալական գովազդի համար՝ |
զրո | |
5) |
դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով, | ||
6) |
եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով. | ||
13. |
Հայաստանի Հանրապետության համայնքների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար: |
մեկ հարյուր հազար | |
14. |
Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում՝ յուրաքանչյուր մեքենայի համար: |
տասը հազար | |
15. |
Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար: |
հինգ հարյուր հազար | |
16. |
Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ | ||
1) |
3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ |
երկու միլիոն հինգ հարյուր հազար | |
2) |
5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ |
հինգ միլիոն | |
3) |
7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ |
յոթ միլիոն | |
4) |
10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ |
տասը միլիոն | |
17. |
Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ |
հիսուն հազար | |
18. |
Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝ | ||
1) |
կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` |
տասնհինգ հազար | |
2) |
հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` |
հարյուր հիսուն հազար | |
Տեղական վճարի տեսակը | |||
19. |
Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. | ||
1) |
մինչև 200 (երկու հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ոչ հիմնական շինությունների տեղադրման, ինչպես նաև մինչև 100 (մեկ հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` |
տասը հազար | |
2) |
սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված օբյեկտների համար. |
||
ա. |
100-ից մինչև 500 (մեկ հարյուրից մինչև հինգ հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` |
քսան հազար | |
բ. |
500-ից մինչև 1000 (հինգ հարյուրից մինչև մեկ հազար) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` |
երեսունհինգ հազար | |
գ. |
1000 (մեկ հազար) և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` |
հիսուն հազար | |
20. |
Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. | ||
21. |
Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ |
տասնհինգ հազար | |
22. |
Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ |
երեսուն հազար | |
23. |
Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողներ համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար` աղբահանության վճարը սահմանվում է. | ||
1) |
Կենցաղային աղբի համար՝ ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար յուրաքանչյուր ամիս` |
մեկ հարյուր հիսուն | |
24. |
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության մակերեսի հետևյալ դրույքաչափերով. | ||
1) |
Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար |
յոթանասունհինգ | |
2) ա. |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
հիսուն | |
բ. |
Բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
քսան | |
3) |
Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
քսան | |
4) ա. |
Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
տաս | |
բ. |
Զորանոցների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար |
ութ | |
5) |
Արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
հինգ | |
6) |
Շինարարական և խոշոր եզրաչափի աղբ առաջացնողներին աղբի աղբահանության թույլտվության ըստ զանգվածի մեկ տոննայի համար՝ կախված մեքենայի բեռնատարողությունից՝ |
տասը հազար | |
25. |
Համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ |
մեկ հազար | |
26. |
Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարը սահմանվում է. | ||
1) |
յուրաքանչյուր մեկ ժամվա համար` |
զրո | |
2) |
յուրաքանչյուր մեկ օրվա համար` |
զրո | |
3) |
մեկ շաբաթվա համար` |
զրո | |
4) |
մեկ ամսվա համար` |
զրո | |
5) |
մեկ տարվա համար` |
զրո | |
27. |
Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման գումարի չափով: | ||
28. |
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճարը. |
մեկ հազար | |
29. |
Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ օրական 1 (մեկ) մասնակցի համար 1 (մեկ) քառակուսի մետրը՝ |
մեկ հարյուր հիսուն | |
30. |
Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ |
զրո | |
31. |
Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով յուրաքանչյուր ամսվա համար. | ||
1) |
«Լապտերիկ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
2) |
«Ծիածան» ՀՈԱԿ |
ութ հազար | |
3) |
«Թոռնիկ Մանուշակ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
4) |
«Ժպիտ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
5) |
«Լուսաստղիկ» ՀՈԱԿ |
զրո | |
6) |
«Արձագանք» ՀՈԱԿ |
ութ հազար | |
7) |
«Լիլիթ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
8) |
«Նանուլիկ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
9) |
«Լիանա» ՀՈԱԿ |
ութ հազար | |
10) |
«Արևիկ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
11) |
«Արարատ կրթահամալիր» ՀՈԱԿ |
յոթ հազար | |
12) |
«Գոհար» ՀՈԱԿ |
ութ հազար | |
13) |
«Փարոս» ՀՈԱԿ |
ութ հազար | |
14) |
«Անի պարտեզ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
15) |
«Կարմիր գլխարկ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
16) |
«Հենզել և Գրետել» ՀՈԱԿ |
յոթ հազար հինգ հարյուր | |
17) |
«Սուրբ Մարիամ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
18) |
«Գյումրու մանկիկ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
19) |
«Էյլիթիա» ՀՈԱԿ |
ութ հազար | |
20) |
«Ձյունիկ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
21) |
«Հուսո առագաստ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
22) |
«Երազանք» ՀՈԱԿ |
վեց հազար | |
23) |
«Անուլիկ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
24) |
«Զանգակ» ՀՈԱԿ |
ութ հազար | |
32. |
Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով սահմանվում է յուրաքանչյուր ամսվա համար. | ||
1) |
«Ա. Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ՝ |
||
ա. |
դաշնամուր |
հինգ հազար | |
բ. |
լարային |
չորս հազար | |
գ. |
փողային |
չորս հազար | |
դ. |
ժողովրդական նվագարան |
չորս հազար | |
ե. |
վոկալ |
չորս հազար հինգ հարյուր | |
զ. |
կիթառ |
հինգ հազար | |
է. |
սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝ |
տասնութ հազար | |
2) |
«Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ՝ |
||
ա. |
դաշնամուր |
հինգ հազար | |
բ. |
լարային |
երեք հազար | |
գ. |
փողային |
երեք հազար | |
դ. |
ժողովրդական նվագարան |
երեք հազար | |
ե. |
վոկալ |
չորս հազար | |
զ. |
կիթառ |
չորս հազար | |
է. |
դհոլ |
չորս հազար | |
ը. |
սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝ |
տասնութ հազար | |
3) |
«Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ ՝ |
||
ա. |
դաշնամուր |
վեց հազար | |
բ. |
լարային |
հինգ հազար | |
գ. |
փողային |
չորս հազար | |
դ. |
ժողովրդական նվագարան |
չորս հազար | |
ե. |
վոկալ |
վեց հազար | |
զ. |
կիթառ |
վեց հազար | |
է. |
սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝ |
տասնութ հազար | |
4) |
«Ա. Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ ՝ |
||
ա. |
դաշնամուր |
հինգ հազար | |
բ. |
լարային |
չորս հազար | |
գ. |
փողային |
չորս հազար | |
դ. |
ժողովրդական նվագարան |
չորս հազար | |
ե. |
վոկալ |
չորս հազար | |
զ. |
կիթառ |
չորս հազար | |
է. |
սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝ |
տասնութ հազար | |
5) |
«Խ. Ավետիսյանի անվան թիվ 7 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ ՝ |
||
ա. |
դաշնամուր |
չորս հազար հինգ հարյուր | |
բ. |
լարային |
երեք հազար հինգ հարյուր | |
գ. |
փողային |
երեք հազար | |
դ. |
ժողովրդական նվագարան |
երեք հազար | |
ե. |
վոկալ |
երեք հազար հինգ հարյուր | |
զ. |
սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝ |
տասնութ հազար | |
6) |
«Ն. Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց» ՀՈԱԿ ՝ |
||
ա. |
դաշնամուր |
հինգ հազար հինգ հարյուր | |
բ. |
լարային |
երեք հազար | |
գ. |
փողային |
երեք հազար հինգ հարյուր | |
դ. |
ժողովրդական նվագարան |
երեք հազար հինգ հարյուր | |
ե. |
վոկալ |
հինգ հազար | |
զ. |
կիթառ |
հինգ հազար | |
է. |
պարարվեստ |
չորս հազար | |
ը. |
գեղմոդելավորում |
երեք հազար հինգ հարյուր | |
թ. |
նկարչական/կերպարվեստ |
երեք հազար | |
ժ. |
սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝ |
տասնութ հազար | |
7) |
«Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոց» ՀՈԱԿ ՝ |
երեք հազար | |
8) |
«Պարարվեստի դպրոց» ՀՈԱԿ ՝ |
վեց հազար | |
9) |
«Մանկապատանեկան արվեստի պալատ» ՀՈԱԿ ՝ |
||
ա. |
«Անի» պարային համույթ՝ |
մեկ հազար հինգ հարյուր | |
բ. |
«Գյումրի» պարային համույթ՝ |
մեկ հազար հինգ հարյուր | |
գ. |
«Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթ՝ |
մեկ հազար հինգ հարյուր | |
դ. |
Վերածնունդ պարային համույթ, դասական պարերի, ժող. գործիքների, դհոլահարների, քանոնահարների, քամանչահարների, ժողերգեցողության խմբեր՝ |
մեկ հազար | |
ե. |
ասմունքի, ասեղնագործության, շյուղագործության, զգեստների մոդելավորման, հելունագործության, թաղիքագործության, ուլունքագործության, անգլերենի, գոբելենի խմբեր՝ |
հինգ հարյուր | |
զ. |
սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝ |
տասնութ հազար | |
է. |
Նկարչական, ավիամոդելային, դուդուկի, կիթարահարների խմբեր |
մեկ հազար հինգ հարյուր | |
10) |
«Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ ՝ |
||
ա. |
ցերեկային ներկայացում |
հինգ հարյուր | |
բ. |
երեկոյան ներկայացում |
մեկ հազար | |
գ. |
առաջնախաղի ներկայացում /առաջինից հինգերորդ ներկայացումները/ |
ութ հարյուր | |
դ. |
արտագնա / հյուրախաղ/ ներկայացում |
մեկ հազար | |
33. |
Համայնքի ենթակայության մանկապատանեկան մարզադպրոցների ծառայությունից օգտվողների փոխհատուցման վճարը սահմանվում է յուրաքանչյուր ամսվա համար. | ||
1) |
Գյումրի համայնքի «Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ՝ |
չորս հազար | |
2) |
Գյումրի համայնքի «Ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ` |
||
ա. |
մինչև 6 տարեկան երեխաների համար՝ |
հինգ հազար | |
բ. |
6-ից բարձր տարիքի համար՝ |
յոթ հազար | |
գ. |
սիրողական լողորդների 1 ժամի համար՝ |
մեկ հազար | |
3) |
Գյումրի համայնքի «Պարի և սպորտային պարերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ՝ |
հինգ հազար | |
4) |
Գյումրի համայնքի «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ՝ |
հինգ հարյուր | |
34. |
Համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով. | ||
1) |
մինչև 6 տարեկանը ներառյալ` |
անվճար | |
2) |
7-16 տարեկանը` |
երկու հարյուր | |
3) |
մշտական ցուցադրության այցելության վճար` բացառությամբ 1-ին և 2-րդ ենթակետերում նշվածների՝ |
չորս հարյուր | |
4) |
մշտական ցուցադրության այցելության վճար՝ բացատրությամբ (էքսկուրսիա) հայերեն լեզվով՝ |
մեկ հազար | |
5) |
մշտական ցուցադրության այցելության վճար՝ բացատրությամբ (էքսկուրսիա) օտար լեզուներով՝ |
երկու հազար | |
35. |
Գյումրի քաղաքի վարչական տարածքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառուցապատողների միջոցներով շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, օբյեկտների հարակից տարածքներում և փողոցներում սանիտարական մաքրման գործընթացը կազմակերպելու նպատակով, շինարարության թույլտվություն ձեռք բերելու ժամանակ գանձվող տեղական վճարը սահմանվում է՝ | ||
1) |
պետական կամ պետականին հավասարեցված ծրագրերի համար՝ կապալի պայմանագրային գնի 0,1 %-ի չափով, | ||
2) |
այլ կառուցապատողների համար, | ||
ա. |
նախահաշվային փաստաթղթեր ներկայացնելու դեպքում՝ նախահաշվային արժեքի 0,1 %-ի չափով, | ||
բ. |
նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «ՀՀ տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակներ» արժեքի խոշորացված ցուցանիշների ժողովածուի համաձայն հաշվարկված շինարարական աշխատանքների արժեքի 0,1 %-ի չափով: | ||
36. | Համայնքային սեփականություն հանդիսացող և համայնքի կողմից սպասարկվող ընդհանուր օգտագործման տարածքներում (բացառությամբ ուսումնական, կրթական և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) | ||
1) |
շահումով խաղատոմսերի (լոտո) և խաղալիքների շրջիկ վաճառքի կազմակերպման վճար, | ||
ա. |
յուրաքանչյուր ամսվա համար՝ տասնհինգ հազար դրամ, | ||
բ. |
յուրաքանչյուր օրվա համար՝ մեկ հազար դրամ, | ||
2) |
մանկական զվարճանքի վճարովի խաղերի կազմակերպման վճար. | ||
ա. |
յուրաքանչյուր ամսվա համար՝ երեսուն հազար դրամ, | ||
բ. |
յուրաքանչյուր օրվա համար՝ մեկ հազար հինգ հարյուր դրամ: |
(հավելվածը լրաց. 15.06.21 N 169-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական: