ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2018 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքը և ձևաչափը:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ 2019 թվականի փետրվարի 1-ից ապահովել սույն որոշմամբ հաստատված կառուցվածքի և ձևաչափի կիրառումը։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 29.05.18 թիվ 89)
3. 2019 թվականի փետրվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի «Մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների կառուցվածքների և ձևաչափերի մասին» թիվ 254 որոշման 1-ին կետի երրորդ պարբերությունը:
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 29.05.18 թիվ 89)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 3 որոշմամբ |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ
ապրանքների հայտարարագրի ճշգրտման
1. Սույն փաստաթղթով սահմանվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապրանքների հայտարարագրի ճշգրտման (այսուհետ՝ հայտարարագրի էլեկտրոնային ճշգրտում) և թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապրանքների հայտարարագրի ճշգրտման էլեկտրոնային տարբերակի (այսուհետ՝ հայտարարագրի ճշգրտման էլեկտրոնային տարբերակ) կառուցվածքն ու ձևաչափը:
2. Հայտարարագրի էլեկտրոնային ճշգրտումը ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ):
Անդրսահմանային փոխանակման նպատակով հայտարարագրի էլեկտրոնային ճշգրտումը ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 125 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին» հիմնադրույթին համապատասխան, իսկ Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետություն տարածքում օգտագործելու համար՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան։
3. Սույն փաստաթղթում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված իմաստներով:
Սույն փաստաթղթում օգտագործվող կրճատումներն ունեն հետևյալ իմաստը՝
«XML»՝ Համաշխարհային սարդոստայնի կոնսորցիումի (W3C) կողմից առաջարկված գծանշումների ընդլայնվող լեզու.
«անդամ պետություն»՝ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություն.
«Օրենսգիրք»՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք.
(պարբերությունը հանվել է ԵՏՀԿ 12.04.22 թիվ 60)
«Միություն»՝ Եվրասիական տնտեսական միություն.
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ»՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկ։
4. Հայտարարագրի էլեկտրոնային ճշգրտումը և հայտարարագրի ճշգրտման էլեկտրոնային տարբերակը ձևավորվում են սույն փաստաթղթով սահմանվող ապրանքների հայտարարագրի կառուցվածքին համապատասխան՝ XML ձևաչափով՝ հաշվի առնելով հետևյալ ստանդարտների պահանջները՝
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fourth Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում, հետևյալ հասցեով՝ http://www.w3.org/TR/REC-xml.
«Namespaces in XML»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում, հետևյալ հասցեով՝ http://www.w3.org/TR/REC-xml-names.
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2:Datatypes»՝ հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում, հետևյալ հասցեներով՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/:
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 19.03.19 թիվ 34)
5. Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքը բերվում է աղյուսակային ձևով՝ նշելով ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկությունները, ներմուծվող անվանումների տարածությունները (անվանումների այն տարածությունները, որոնց օբյեկտներն օգտագործվել են ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի անվանումների տարածության օբյեկտները նախագծելիս), ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի վավերապայմանների կազմը՝ հաշվի առնելով ստորակարգության մակարդակներն ընդհուպ մինչև պարզ (անտրոհելի) վավերապայմանները:
6. Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկությունները բերված են 1-ին աղյուսակում։
Աղյուսակ 1
Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկությունները
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Անվանումը |
ապրանքների հայտարարագրի ճշգրտում |
2 |
Նույնականացուցիչը |
R.037 |
3 |
Տարբերակը |
1.3.1 |
4 |
Սահմանումը |
ապրանքների հայտարարագրի ճշգրտում |
5 |
Օգտագործումը |
- |
6 |
Անվանումների տարածության նույնականացուցիչը |
um:EEC:R:037:GoodsDeclarationCorrection:v1.3.0 |
7 |
XML փաստաթղթի հիմնական տարրը |
GoodsDeclarationCorrection |
8 |
XML սխեմայի նիշքի անվանումը |
EEC_R_037_GoodsDeclarationCorrection_v1.3.0.xsd |
(աղյուսակը փոփ. ԵՏՀԿ 19.03.19 թիվ 34, ԵՏՀԿ 02.09.19 թիվ 142, ԵՏՀԿ 21.04.20 թիվ 53, ԵՏՀԿ 27.10.20 թիվ 134, ԵՏՀԿ 12.04.22 թիվ 60)
7. Ներմուծվող անվանումների տարածությունները բերված են 2-րդ աղյուսակում:
Աղյուսակ 2
Ներմուծվող անվանումների տարածությունները
Համարը՝ ը/կ |
Անվանումների տարածության նույնականացուցիչը |
Նախածանցը |
1 |
2 |
3 |
1 |
urn:EEC:M:CA:ComplexDataObjects:vX.X.X |
cacdo |
2 |
urn:EEC:M:CA:SimpleDataObjects:vX.X.X |
casdo |
3 |
urn:EEC:M:ComplexDataObjects:vX.X.X |
ccdo |
4 |
urn:EEC:M:SimpleDataObjects:vX.X.X |
csdo |
Ներմուծվող անվանումների տարածություններում «X.X.X» պայմանանշանները համապատասխանում են ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի մշակման ժամանակ օգտագործված տվյալների մոդելի բաղկացուցիչ մասերի տարբերակների համարներին:
8. Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի վավերապայմանների կազմը բերված է 3-րդ աղյուսակում։
Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հաստատունացած կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի նկարագրությունը»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.
«նույնականացուցիչը»՝ վավերապայմանին համապատասխանող՝ տվյալների մոդելում տվյալների տարրի նույնականացուցիչը.
«տվյալների տիպը»՝ վավերապայմանի արժեքների ոլորտը սահմանող տվյալների մոդելի օբյեկտի մասին տեղեկությունները.
«բազմ.»՝ վավերապայմանների բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը).
«ծանոթագրություն»՝ վավերապայմանի լրացնելը պարզաբանող տեքստ:
Վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի վավերապայմանների կազմը
* Կիրառվում է այն դեպքում, երբ համապատասխան վավերապայմաններում տեղեկությունները ենթակա են նշման ապրանքների հայտարարագրի ճշգրտման մեջ՝ Միության իրավունքին, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կամ անհրաժեշտ են տեղեկություններն ավտոմատացված մշակելու համար:
Բարդ վավերապայմանի կազմի մեջ մտնող ներդրված վավերապայմանների համար կիրառվում է այդ բարդ վավերապայմանը լրացնելու դեպքում։ Պարզ վավերապայմանի ատրիբուտների համար կիրառվում է այդ պարզ վավերապայմանը լրացնելու դեպքում։
(աղյուսակը խմբ. ԵՏՀԿ 19.03.19 թիվ 34, ԵՏՀԿ 02.09.19 թիվ 142, ԵՏՀԿ 21.04.20 թիվ 53, ԵՏՀԿ 27.10.20 թիվ 134, փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԿ 23.03.21 թիվ 34, խմբ. ԵՏՀԿ 12.04.22 թիվ 60)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: