Գլխավոր տեղեկություն
Համար
N 623-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 623-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամի կողմից ասթմա ունեցող երեխաների բուժման նպատակով ձեռք բերված դեղերի (4,057,910 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման և «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անհատույց հատկացման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 16.10.23 N 722-Ա)

2. «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


 

12.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 623-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ

 

 

Դեղորայքի անվանումը

 

Հայաստանի Հանրապետության «Արաբկիր» բժշկական

համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ

Արցախի Հանրապետության

«Արևիկ» մանկական հիվանդանոց

Հ/Հ

Անվանում

Չափման

միավոր

Քանակ

Արժեք

(ռուբլի)

Քանակ

Արժեք

(ռուբլի)

1

Symbicort Rapihaler աերոզոլ ինհալացիայի համար 80/4.5

մկգ, 120 դոզա

հատ

200

459,200

 

 

2

Symbicort Turbuhaler, փոշի ինհալացիայի համար 80/4,5

մկգ. 120 դոզա

հատ

1200

2,455,200

 

 

3

Symbicort Turbuhaler, փոշի ինհալացիայի համար 160/4,5

մկգ. 120 դոզա

հատ

240

488,400

 

 

4

Flixotide, աերոզոլ ինհալացիայի համար, 125 մկգ. 60 դոզա

հատ

300

377,100

50

62,850

5

Vortex chamber 051, մանկական սպեյսեր

հատ

20

27,960

25

34,950

6

Vortex spacer 051` ներշնչման և արտաշնչման փականներով

հատ

80

116,000

25

36,250

Ընդամենը՝

3,923,860

 

134,050

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

12.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.10.2023, N 722-Ա 17.10.2023, N 623-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան