ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի |
թիվ 3 |
քաղ. Ալմաթի |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ եռամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացմանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներին համապատասխան՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զեկուցել սույն կարգադրության 1-ին կետով նախատեսված միջոցների իրագործման արդյունքների մասին։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2020 թվականի II եռամսյակում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստել և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել համալիր առաջարկներ` Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված աշխատանքի կատարելագործման վերաբերյալ, այդ թվում՝ Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման հետ կապված այն խնդրահարույց հարցերի քննարկումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերին, որոնք պահանջում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումների ընդունում և դրանց վերացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների ձեռնարկում:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի թիվ կարգադրության |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման հարցերով որոշումների
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում պարտավորությունների կատարման մասին» թիվ 163 որոշում։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 153 որոշում։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 26-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 105 որոշում։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 190 որոշում։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 195 որոշում։
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 12-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ղրղզստանի Հանրապետության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 29 որոշում։
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 31 որոշում։
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 85 որոշում։
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 16-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 118 որոշում։
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 187 որոշում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: