ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2019 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 45-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) առաջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան».
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1605 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
1901 90 910 0-ից |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ կաթնային ճարպ չպարունակող կամ 1,5% զանգվածային բաժնից պակաս կաթնային ճարպի պարունակությամբ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված փոշու տեսքով սննդամթերքից* |
|
1901 90 990 0-ից |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք 1,5% զանգվածային բաժին կամ դրանից ավելի կաթնային ճարպի պարունակությամբ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված փոշու տեսքով սննդամթերքից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ դիրքերում չնշված կամ դրանցում չներառված* |
գ) «2106-ից» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
2106 90 920 0-ից |
Պատրաստի սննդամթերք՝ բուսական ճարպերի կամ յուղերի պարունակությամբ, 1,5% զանգվածային բաժնից պակաս կաթնային յուղի պարունակությամբ* |
|
2106 90 980 4-ից |
Սննդի մեջ օգտագործման համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտամասերից, 15% զանգվածային բաժնից ավելի կաթնային ճարպերի պարունակությամբ* |
|
2106 90 980 5 |
Պանրի ֆոնդյու* |
|
2106 90 980 9-ից |
Պատրաստի սննդամթերք՝ կաթի բաղադրամասերի պարունակությամբ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ դիրքերում չնշված կամ դրանցում չներառված* |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: