Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2021
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.02.2021
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
09.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«09» փետրվարի 2021 թվականի N 19-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու և Գյումրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 10-ի N 216-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման նախաբանում «25» թիվը փոխարինել «15» թվով,

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ հավելված) 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

 

4.

Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար

3) հավելվածի 20-րդ կետը լրացնել հետևյալ նոր ենթակետերով և պարբերություններով` «

 

1)

մինչև 200 (երկու հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ոչ հիմնական շինությունների տեղադրման, ինչպես նաև մինչև 100 (մեկ հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝

տասը հազար

2)

սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված օբյեկտների համար.

 

ա.

100-ից մինչև 500 (մեկ հարյուրից մինչև հինգ հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

քսան հազար

բ.

500-ից մինչև 1000 (հինգ հարյուրից մինչև մեկ հազար) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

երեսուն-հինգ հազար

գ.

1000 (մեկ հազար) և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

հիսուն հազար

  »:

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

 

Կողմ (26)

Դեմ (0)

Ձեռնպահ (0)

Ս. Բալասանյան

   

Լ. Խաչատրյան

   

Տ. Հովհաննիրսյան

   

Մ. Սահակյան

   

Լ. Սանոյան

   

Վ. Եդիգարյան

   

Ա. Գրիգորյան

   

Վ. Հունանյան

   

Գ. Սարգսյան

   

Կ. Միքայելյան

   

Տ. Փանոսյան
Գ. Գրիգորյան

   

Կ. Թաթարյան

   

Ա. Տոնոյան

   

Ս. Աստոյան

   

Ռ. Սարգսյան

   

Ա. Մխիթարյան

   

Հ. Եղիազարյան

   

Լ. Բարսեղյան

   

Ա. Վարդանյան
Ա. Գրիգորյան

   

Ա. Խաչատրյան
Գ. Մաթևոսյան
Ա. Ղարաղազարյան

   

Հ. Պողոսյան
Ա. Առաքելյան

   

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար`

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱնյան

      

ք. Գյումրի

«09» փետրվարի 2021 թվական

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան