ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 1994-Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԲՐԻԵԼ ԱԴՍԲՕԼԼ ԱՐԱՄԻ ՊԱՊԻԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՌՈԲԵՐՏԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով և 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ հետևյալ քաղաքացիներին՝
1) Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանին (ծնվ.` 2004 թվականի դեկտեմբերի 30-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
2) Արման Ռոբերտի Մարկոսյանին (ծնվ.` 2004 թվականի դեկտեմբերի 30-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27)։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|