Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 115
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 115

քաղ. Մինսկ

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 64-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկի մեթոդիկայում և նշանակման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 115 որոշմամբ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկի մեթոդիկայում և նշանակման կարգում կատարվող

 

1. 1-ին կետում «և սահմանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) տուգանքների չափը հաշվարկելու կարգը» բառերը փոխարինել «և սահմանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) տուգանքների չափը հաշվարկելու և նշանակելու կարգերը»:

2. 2-րդ կետի երկրորդ և հինգերորդ պարբերություններում՝

«համարժեք դրամական արտահայտմամբ» բառերը փոխարինել «ազգային արժույթով» բառերով.

«դրամային և (կամ) բնաիրային ձևով» բառերը հանել:

3. 3-րդ կետը «օգտագործվում են» բառերից հետո լրացնել «նաև» բառով։

4. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Տուգանքի չափը հաշվարկելիս Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասության մեջ են մտնում ուսումնասիրությունների անցկացումը և անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների ընդհանուր խախտումների վերաբերյալ գործերի նյութերի նախապատրաստումը (այսուհետ՝ լիազորված կառուցվածքային ստորաբաժանում), իրականացնում է հասույթի վերահաշվարկ ռուբլու՝ Միության համապատասխան անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ գործի քննության ավարտի օրվա դրությամբ»: Հանձնաժողովի կողմից որոշում ընդունվելու օրվա դրությամբ այն փոխարժեքի փոփոխության դեպքում, որով հաշվարկվել էր տուգանքի չափը, տուգանքի չափի վերջնական հաշվարկը կատարվում է Հանձնաժողովի կողմից որոշումն ընդունվելու օրվա դրությամբ Միության համապատասխան անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով:»:

5. 9-րդ կետի առաջին պարբերությունում «(ՄՀ)» նշագիրը փոխարինել «(ՀՄ)» նշագրով:

6. 11-րդ կետում՝

ա) «դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Ընդ որում, եթե երկու և ավելի խախտումները կատարվել են մեկ գործողության (անգործության) միջոցով, որոնց համար պատասխանատվությունը նախատեսված է Արձանագրության 16-րդ կետի երկու և ավելի ենթակետերով, տուգանքը կիրառվում է առավել բարձր տուգանային պատասխանատվության միջոցների սահմաններում, որոնք նախատեսված են նման գործողությունների (անգործության) համար:».

բ) «ե» ենթակետը հանել:

7. 16-րդ կետը «որոշումն» բառից առաջ լրացնել «Հանձնաժողովի» բառով:

8. 17-րդ կետի՝

ա) առաջին պարբերությունը՝

«որոշումն» բառից առաջ լրացնել «Հանձնաժողովի» բառով.

«խախտման գործով քննության համար հարցման հետ կապված» բառերը հանել.

բ) «ա» ենթակետում «Հանձնաժողովի կողմից լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասությունները ներառում են խախտման գործերով ուսումնասիրությունների անցկացումը և նյութերի նախապատրաստումը և որը» փոխարինել «լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը, որը» բառերով;

գ) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ) գործի քննության հարցերով հանձնաժողովը Պայմանագրի և Արձանագրության XVIII բաժնով նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու համար տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծը նախապատրաստելիս, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկություններ (տեղեկատվություն) ներկայացնելու համար հաշվարկում է տուգանքի չափը:»:

9. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 171 կետով՝

«171. Արձանագրության 16-րդ կետով նախատեսված տուգանքները վճարվում են իրավախախտների կողմից Միության այն անդամ պետության ազգային արժույթով, որի տարածքում գրանցված է (մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է) իրավախախտը՝ Հանձնաժողովի կողմից տուգանք նշանակելու մասին որոշում ընդունվելու օրվա դրությամբ Միության նշված անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով։

Արձանագրության 16-րդ կետով նախատեսված տուգանքները իրավախախտների կողմից վճարվում են ամբողջ չափով՝ ոչ ուշ, քան տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օր հետո: Նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է այդ որոշման հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ՝ սույն մեթոդիկայի և կարգի 18-րդ կետին համապատասխան:»:

10. Նշված մեթոդիկայի և կարգի թիվ 1 հավելվածում «Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ» բաժնում՝

ա) 1-ին սյունակի 1-ին դիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Նշված հանգամանքը ճանաչվում է պատասխանատվությունը մեղմացնող՝ պայմանով, որ մինչև անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստի ավարտի մասին հայտարարելը՝ իրավախախտը նշված հանձնաժողով կներկայացնի փաստաթղթեր, որոնք հաստատում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումն ինքնակամ դադարեցնելը».

բ) 2-րդ դիրքում՝

1-ին սյունակը լրացնել «մինչև անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստի ավարտի մասին հայտարարելը՝ հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պայմանով» բառերով.

2-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով.

գ) 3-րդ դիրքի առաջին սյունակում «և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմինը» բառերը հանել:

դ) 5-րդ դիրքի առաջին սյունակում «վնասակար» բառը փոխարինել «բացասական» բառով.

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ դիրքով՝

 

«9. Իրավախախտի այլ գործողություններ, որոնք
արտահայտվել են անդրսահմանային շուկայում
մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու
վերաբերյալ գործի վերլուծությանն ու քննությանն
աջակցելու գործում

0,5»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան