Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 631-Ա
«ՍԻԹԻ ՕՖ ՍՄԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 133,400,000 դրամ արժողությամբ «Աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող անձանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 00464744) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Էյ Բի Սի Ֆարմացիա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00129804) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 18,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Աստերիա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01537077) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 32,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լիկվոր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01201697) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԷնՋի ֆարմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00225867) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 26,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Նունե Եզիազարյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00204472) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 26,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Ֆարմ Թրաստ Իմպորտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00175951) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Երևան-Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02703411) հետ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերում 300,000 դրամի չափով (ամսական), առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
28.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 631-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է անհատույց կերպով աջակցել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, ՀՀ-ում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց: |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
Բարեգործական որակման նպատակն է օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Սիթի օֆ սմայլ բարեգործական» հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Սույն ծրագիրն իրականացվում է Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի կողմից Հասցե՝ ք. Երևան, Ներսիսյան 7 Հեռ:՝ 00 374 91 403 927 00 374 10 283 800 e-mail: info@cityofsmile.org ՀՎՀՀ՝ 00464744 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հիմնադրամի գործունեության հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Ներսիսյան 7 Բնագավառը՝ առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 133,400,000 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներն են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան ՀՀ-ում բուժվող ֆիզիկական անձինք, որոնք «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառուներ են, այդ թվում՝ սակավ ապահովված ընտանիքներ, որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց բուժման ծախսերը: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ներկայացված ծրագիրն ընդգրկում է 15.07.2021 թ. մինչև 31.12.2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրում ներկայացված հաշվարկներն ընդգրկում են 15.07.2021 թ. մինչև 31.12.2022 թ. ընկած ժամանակահատվածը: Նախատեսվում է իրականացնել դեղորայքային աջակցության միջոցառումներ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, ՀՀ-ում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց: Տվյալ ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում ծախսել 128,000,000 դրամ դեղորայքի և 5,400,000 դրամ ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերի համար: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հիմնադրամը ՀՀ տարածքում 15.07.2021-31.12.2022 թթ. ընկած ժամանակահատվածում նախատեսում է ձեռք բերել դեղորայք 128,000,000 դրամ արժողությամբ և անհատույց բաշխել շահառուներին: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Հիմնադրամը ՀՀ տարածքում 15.07.2021-31.12.2022 թթ. ընկած ժամանակահատվածում նախատեսում է ձեռք բերել հաշվապահական հաշվառման ծառայություն 5,400,000 ՀՀ դրամ արժողությամբ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սիթի օֆ սմայլ բարեգործական հիմնադրամը համագործակցում է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի և ՀՀ առողջապահության նախարարության հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Սույն ծրագրի գործունակության և արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Սիթի օֆ սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետի համաձայն սահմանված տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Յուրաքանչյուր եռամսյակ հիմնադրամի կայքում հրապարակվում է հիմնադրամի ծախսերի մանրամասն հաշվետվություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
28.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |