ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2022 թվականի N 318-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1003-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 17-ի N 318-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականիօգոստոսի 6-ի N 1003-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Նախագահ | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Նախագահի տեղակալ | - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ |
Անդամ | - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ |
Անդամ | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Անդամ | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ |
Անդամ | - Միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Անդամ | - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների ներկայացուցիչ՝ առանց ձայնի իրավունքի (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2022 թվական: