ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2021 թվականի N 1746-Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված վճարովի ծառայությունների իրականացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների դիմաց գանձվող վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները, բացառությամբ N 1 հավելվածի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված ծառայությունների, ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագրից հանել «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, » բառերը.
2) նախաբանից հանել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի,» բառերը.
3) 1-ին կետից հանել «իրավաբանական անձանց պետական գրանցման,» բառերը.
4) 2-րդ կետում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.
5) 4․1-ին կետից հանել «, բացառությամբ N 1 հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված ծառայությունների,» բառերը.
6) որոշման N 1 հավելվածի 1-8-րդ, 11-13-րդ և 39-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
21.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1746-Ն որոշման |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
NN ը/կ |
Ծառայության տեսակը |
Ծառայության մատուցման ժամկետը |
Վճարի չափը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության) կամ գրանցման մերժում |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
60000 |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
40000 | ||
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 | ||
2. |
Կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության) կամ գրանցման մերժում |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
500000 |
տասը աշխատանքային օրվա ընթացքում |
100000 | ||
3. |
Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման մերժում |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
100000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
50000 | ||
4. |
Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում չնշված ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների) պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության) կամ գրանցման մերժում |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
5. |
Առևտրային կազմակերպությունների՝ պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության) կամ գրանցման մերժում |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
6. |
Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների մասին թղթային եղանակով տեղեկատվության տրամադրում (բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի) |
նույն աշխատանքային օրվա ընթացքում |
8000 |
7. |
Իրավաբանական անձի կանոնադրության պատճենի տրամադրում (մեկ օրինակ)՝ թղթային եղանակով (յուրաքանչյուր կանոնադրության համար՝ ներառյալ փոփոխությունները) |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
8. |
Փաստաթղթերի (այդ թվում՝ էլեկտրոնային) թղթային կրիչի վրա պատճենների տրամադրումը (մինչև 10 էջի տրամադրումը կատարվում է անվճար) |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
|
1) 11-50 էջ |
3000 | ||
2) 51–100 էջ |
5000 | ||
3) 101 և ավելի էջ |
5000 և 100 էջը գերազանցող յուրաքանչյուր հավելյալ էջի համար՝ 20 | ||
9. |
Փաստաթղթերի փոստային առաքում (մինչև 2.5 կգ)՝ |
||
1) Հայաստանի Հանրապետության տարածքում |
2000 | ||
2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս |
20000 | ||
10. |
Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների ինքնաշխատ եղանակով ստացում՝ |
մեկ ամսվա համար նախատեսված վճար |
|
1) նոտարական պալատի համար |
1000000 | ||
2) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի, ապահովագրական ընկերությունների, նրանց և օտարերկրյա բանկերի կամ ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի, ներկայացուցչությունների համար |
մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 40 հարցման դեպքում |
100000 | |
մեկ ամսվա ընթացքում՝ 41 կամ ավելի հարցման դեպքում |
250000 | ||
3) այլ ֆինանսական կազմակերպությունների համար |
200000 | ||
4) շարժական հեռախոսային կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար |
500000 | ||
5) էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների համար |
200000 | ||
6) հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող այլ անձանց համար |
500000 | ||
11. |
Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնելու և գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգին միանալը |
||
1) փաստաբանների կամ փաստաբանական գրասենյակների համար |
մեկ ամսվա համար նախատեսված վճար |
50000 | |
մեկ տարվա համար նախատեսված վճար |
500000 | ||
2) նոտարների համար |
մեկ ամսվա համար նախատեսված վճար |
20000 | |
12. |
Իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց մասին տեղեկությունների զետեղում գործակալության սպասարկման մեկ գրասենյակում՝ |
մեկ ամսվա համար նախատեսված վճար |
|
1) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում |
10000 | ||
2) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում |
5000 | ||
3) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում |
20000 | ||
4) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում |
5000 | ||
13. |
Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում. |
||
1) միաձուլում՝ |
|||
ա. երկու կազմակերպությունները |
30 աշխատանքային օր |
250.000 | |
բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 15 աշխատանքային օր |
80.000 | |
2) միացում՝ |
|||
ա. երկու կազմակերպության |
30 աշխատանքային օր |
170.000 | |
բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 15 աշխատանքային օր |
80.000 | |
3) բաժանում՝ |
|||
ա. երկու կազմակերպություններ |
30 աշխատանքային օր |
200.000 | |
բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 15 աշխատանքային օր |
80.000 | |
4) առանձնացում՝ |
|||
ա. մեկ կազմակերպության |
30 աշխատանքային օր |
200.000 | |
բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 15 աշխատանքային օր |
80.000 | |
5) վերակազմավորում՝ |
|||
կազմակերպության վերակազմավորման փաստաթղթերի կազմում |
30 աշխատանքային օր |
150.000 | |
6) առևտրային կազմակերպությունների ստեղծման |
4 աշխատանքային օր |
35.000 | |
7) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների, համատիրությունների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) ստեղծման |
5 աշխատանքային օր |
60.000 | |
8) առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության |
4 աշխատանքային օր |
30.000 | |
9) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) կանոնադրության փոփոխության |
5 աշխատանքային օր |
20.000 | |
10) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների, համատիրությունների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) նոր խմբագրությամբ կանոնադրության |
60․000 | ||
11) առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության |
4 աշխատանքային օր |
30.000 | |
12) ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման |
4 աշխատանքային օր |
30.000 | |
13) ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման |
5 աշխատանքային օր |
50.000 | |
14) ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման |
5 աշխատանքային օր |
40.000 | |
15) ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման |
5 աշխատանքային օր |
60.000 | |
16) իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության |
3 աշխատանքային օր |
10.000 | |
17) առևտրային կազմակերպությունների կանոնադրության, մասնակիցների և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության |
5 աշխատանքային օր |
50.000 | |
18) ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության |
5 աշխատանքային օր |
30.000 | |
19) իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին |
15 աշխատանքային օր |
30.000 | |
20) իրավաբանական անձանց լուծարման գրանցման |
10 աշխատանքային օր |
30.000 | |
21) համատիրության սկզբնական գրանցման (հիմնադրման) |
3 աշխատանքային օր |
60.000 | |
22) համատիրության կանոնադրության փոփոխության գրանցման (անհրաժեշտության դեպքում նաև շենքերի քանակի փոփոխության) |
3 աշխատանքային օր |
60.000 | |
23) համատիրության կառավարման մարմինների ազատման և (կամ) նշանակման հետ կապված գրանցում կատարելու համար անհրաժեշտ արձանագրությունների կազմման |
3 աշխատանքային օր |
10.000 |
Ծանոթագրություններ
1. Սույն հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված ծառայությունների առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում կրկին դիմելու դեպքում պետական գրանցումը կամ պետական գրանցման մերժումն իրականացվում են վճարված գումարին համապատասխան ժամկետներում։
2. Սույն հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված ծառայությունները մատուցվում են նաև նշված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումներին և հիմնարկներին։
3․ Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին փաստաթղթերի կազմման ծառայություններ (սույն հավելվածի 13-րդ կետ) չեն մատուցվում:
4. Սույն հավելվածի 13-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված ծառայությունները մատուցվում են միայն պետական մասնակցություն չունեցող առևտրային կազմակերպություններին։
5. Սույն հավելվածի իմաստով անձի մասին տեղեկությունները ներառում են միայն անձը նույնականացնող փաստաթղթում առկա՝ փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները։
6․ Օրենքով պետական գրանցման ժամկետը սույն հավելվածում նշված ժամկետի չափ կամ դրանից փոքր լինելու դեպքում սույն հավելվածով սահմանված վճարը չի գանձվում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1746-Ն որոշման |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները, բացառությամբ N 1 հավելվածի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված ծառայությունների, ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:
2. Որոշման N 1 հավելվածի 10-րդ կետով նախատեսված ծառայություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները մասնավոր անձանց խմբերի կողմից ինքնաշխատ եղանակով ստանալու կարգը և տեղեկությունների տրամադրման վերաբերյալ պայմանագրի ձևը սահմանելու մասին» N 54-Ն հրամանով սահմանված իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պահվող տեղեկությունները մասնավոր անձանց խմբերի կողմից ինքնաշխատ եղանակով ստանալու կարգի, տեղեկությունների տրամադրման վերաբերյալ պայմանագրի համաձայն, ընդ որում՝ անձը տեղեկատվական համակարգին միանում է նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
3. Որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով նախատեսված ծառայություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը սահմանելու մասին» N 1110-Ն որոշմամբ սահմանված կարգով, ընդ որում՝ անձը տեղեկատվական համակարգին միանում է նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
4․ Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված ծառայություններն իրականացնելիս կիրառվում են հետևյալ կանոնները.
1) նախքան դիմում ներկայացնելը՝ փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ տեղեկությունները ներկայացվում են նախնական ուսումնասիրության նպատակով.
2) նախնական ուսումնասիրության արդյունքում, փաստաթղթերի կազմման գործերի անհնարինությունից կամ բարդությունից (որոնց իրականացման համար անհրաժեշտ են նեղ մասնագիտական հմտություններ ունեցող մասնագետներ, մասնավորապես՝ ֆինանսիստներ ու աուդիտորներ) կախված, առանձին դեպքերում փաստաթղթերի կազմման ծառայությունը կարող է չմատուցվել.
3) ներկայացվող դիմումը պետք է ստորագրի վերակազմակերպվող (վերակազմակերպման արդյունքում ստեղծվող) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը. ստորագրված դիմումները կարող են ներկայացվել լիազորված անձի միջոցով.
4) դիմումում չներառված անհրաժեշտ տեղեկությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստի հասցեն և անհրաժեշտ տեղեկությունների ցանկը դիմողին տրամադրվում են գործակալության կողմից. նշված տեղեկությունները հասանելի են e-register.am կայքում).
5) կատարվում են միայն վերակազմակերպմամբ պայմանավորված փոփոխություններ.
6) անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում՝ լրացուցիչ պահանջվող) մեկօրյա ժամկետում չներկայացնելու դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարել ուշացման օրերի չափով.
7) փաստաթղթերը կազմելու համար անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում՝ լրացուցիչ պահանջվող) երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում փաստաթղթերը կազմելու ծառայությունը համարվում է մատուցված և փաստաթղթերի կազմելու համար վճարված գումարը հետ չի վերադարձվում.
8) դիմումի հիման վրա փաստաթղթերի կազմման ծառայությունը կարող է կասեցվել առավելագույնը երկամսյա ժամկետով։
5․ Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետով նախատեսված ծառայությունների կատարման արդյունքում կազմված փաստաթղթերը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմված փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չներկայացնելու դեպքում փաստաթղթերի կազմման ծառայությունը համարվում է պատշաճ և ամբողջովին կատարված, և ծառայություն մատուցողը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չեն կրում կազմված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված անճշտությունների, թերությունների կամ կազմված փաստաթղթերի բովանդակության և դրանց հետևանքով առաջացած վնասների համար:
6. Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետով նախատեսված ծառայությունների կատարման ընթացքում անճշտություններ հայտնաբերելու և (կամ) լրացուցիչ տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի անհրաժեշտություն առաջանալու դեպքում այդ մասին ծանուցումն ուղարկվում է դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
7. Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետով նախատեսված ծառայությունների կատարման ընթացքում փաստաթղթերը կազմվում են ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի համաձայն։ Փաստաթղթերի կազմման ծառայությունը կատարելուց հետո ներկայացված տեղեկություններում և փաստաթղթերում սխալներ կամ այլ անճշտություններ հայտնաբերվելու դեպքում նոր փաստաթղթեր չեն կազմվում։ Փաստաթղթերի կազմման ընթացքում ներկայացված տեղեկություններում և փաստաթղթերում սխալներ կամ այլ անճշտություններ հայտնաբերվելու և ուղղված տեղեկություններն ու փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կատարման ժամկետը սկսվում է ուղղված տեղեկությունների ու փաստաթղթերի ներկայացման պահից։ Ծառայությունների կատարման արդյունքում կազմված փաստաթղթերը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմված փաստաթղթերի վերաբերյալ ներկայացված առարկությունների հիման վրա փաստաթղթերի շտկումն իրականացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Եթե պետական գրանցման համար նախատեսված է նաև գործընթացին առնչվող իրավաբանական անձին վերաբերող փաստաթղթերի ներկայացման պահանջ, ապա այդ դեպքում նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ գործակալության կողմից այդ իրավաբանական անձին վերաբերող փաստաթղթերը չեն կազմվում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական: