ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 129-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00222722) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00040569) 2022 թվականի հունվարի 12-ին կնքված՝ N AT-AU-005-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19-ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
25.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |