ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 հունվարի 2022 թ. |
N 3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 31-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել.
1) դիտորդների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթի էլեկտրոնային ձևը՝ համաձայն N 2 հավելվածի,
3) դիտորդի, այցելուի վկայականների ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թ. հունվարի 21-ի N 3-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է դիտորդների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը և դրանց հետ կապված հարաբերությունները:
2. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
1) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.
2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին։
3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում:
Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հավատարմագրվելուց հետո:
Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների հավատարմագրման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
5. Հավատարմագրման վերաբերյալ դիմումները Հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ էլեկտրոնային եղանակով՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով:
Էլեկտրոնային որևէ այլ եղանակով (հասցեով) Հանձնաժողովին ներկայացված դիմումները չեն համարվում Ընտրական օրենսգրքով և սույն կարգով սահմանված էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներ և չեն քննարկվում:
6. Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ։
7. Հասարակական կազմակերպությունները կարող են հավատարմագրվել և դիտորդական առաքելություն իրականացնել համատեղ։ Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ մեկ միասնական անվան ներքո։ Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում և դիտորդների հավատարմագրումն իրականացվում է միասնական ցանկով։
Մեկ միասնական անվան ներքո հանդես գալու դեպքում համատեղ դիմումում նշվում է դիտորդական առաքելության անվանումը:
8. Հավատարմագրման վերաբերյալ դիմումը՝ հավատարմագրվելու վերաբերյալ հայտով և կից անհրաժեշտ փաստաթղթերով, Հանձնաժողով ներկայացվում է միայն էլեկտրոնային եղանակով: Դիմումին կից փաստաթղթերը սկանավորվում են և ներկայացվում PDF տարբերակով։
Հավատարմագրման համար դիմումին կից ներկայացվող հայտի էլեկտրոնային ձևաթուղթը, որի բովանդակությունը պետք է համապատասխանի սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, ներբեռնվում է Հանձնաժողովի համացանցային կայքից։ Հայտի էլեկտրոնային ձևաթուղթը լրացվելուց և դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվելուց հետո` դիմումին կից մուտքագրվում (վերբեռնվում) է էլեկտրոնային հարթակ:
9. Հավատարմագրվելու վերաբերյալ դիմումը պետք է պարունակի դիմող կազմակերպության անվանումը և էլեկտրոնային փոստի հասցեն։
Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումի տրման ամսաթիվը և ժամն ամրագրվում է ինքնաշխատ եղանակով: Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումը պետք է ներկայացվի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
Էլեկտրոնային հարթակի միջոցով առանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացված դիմումները չեն քննարկվում։
Եթե դիմումը ստորագրված չէ այն անձի կողմից, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել կազմակերպությունը, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:
Հավատարմագրվելու վերաբերյալ դիմումին կից ներկայացվում է.
1) հավատարմագրվելու վերաբերյալ հայտը, որը պետք է պարունակի դիմող կազմակերպության անվանումը, կազմակերպության գրանցման համարը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, նշում՝ կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման մասին, ինչպես նաև ընտրության անվանման և օրվա մասին, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կազմակերպության պատասխանատուի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար), դիմումի տրման ամսաթիվը, դիմողի ստորագրությունը: Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային ստորագրությամբ:
2) կազմակերպության կանոնադրության պատճենը (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակեպությունների կանոնադրությունների պատճենները),
3)ուղղ. կազմակերպության կառավարման մարմնի կազմը (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակերպություններից յուրաքանչյուրի կառավարման մարմնի կազմը), որը պետք է ներառի կազմի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
4)ուղղ. դիտորդների վարքագծի կանոնները,
5)ուղղ. համատեղ դիտորդության դեպքում՝ հասարակական կազմակերպությունների՝ համատեղ դիտորդությամբ հանդես գալը հավաստող փաստաթուղթ (գրություն, հուշագիր և այլն), որը պետք է նշում պարունակի համատեղ հանդես եկող կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար սահմանված միասնական անվանման մասին:
10. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով դիմող կազմակերպությանն ուղարկվում է՝
1) համապատասխան գրություն կազմակերպությանը՝ հավատարմագրման հայտը հաստատվելու դեպքում.
2) Հանձնաժողովի որոշումը՝ հավատարմագրումը մերժելու դեպքում:
Կազմակերպության հավատարմագրման դեպքում դիմումի ուղարկման էլեկտրոնային հասցեով կազմակերպությանն է ուղարկվում կազմակերպության օգտահաշիվը՝ կազմակերպության կողմից հետագա գրանցումներն իրականացնելու համար:
11. Օգտահաշիվը թույլ է տալիս իրականացնել հետևյալ գրանցումները՝
1) մուտքագրել հավատարմագրման համար ներկայացվող անձի տվյալները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց դեպքում մուտքագրվում են միայն անձը հաստատող վավեր փաստաթղթի տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց դեպքում մուտքագրվում են ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։
2) փոփոխություններ (լրացումներ) կատարել հավատարմագրված դիտորդների ցանկում։ Համակարգը ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու հնարավորություն տալիս է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ,
3) ինքնաշխատ կերպով ներբեռնել և տպել դիտորդներին տրվող վկայականները։
12. Դիտորդներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում կազմակերպությանը՝ ներբեռնման և տպագրության համար։ Դիտորդին տրվող վկայականը պարունակում է նաև արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ), որը հնարավորություն կտա հավաստիանալու տվյալ դիտորդի՝ Հանձնաժողովի կողմից հավատարմագրված լինելու հարցում։
13. Հավատարմագրված կազմակերպությանը տրամադրված օգտահաշվով գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է քվեարկության օրվանից 3 օր առաջ:
14. Հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե՝
1) կազմակերպության կանոնադրական նպատակները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր՝ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դեպքում, ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր՝ Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների դեպքում.
2) դիմումը ներկայացվել է Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ,
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերի պահանջներին,
4) դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և/կամ ուսուցման մասին,
5) տվյալ կազմակերպության կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով:
Եթե համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից որևէ մեկը չի համապատասխանում Ընտրական օրենսգրքի պահանջներին, ապա համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ դիմումը մերժվում է միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Եթե դիմումի մերժման արդյունքով Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ հասարակական կազմակերպություն, ապա այդ հասարակական կազմակերպությունը հավատարմագրվում է որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող։
15. Հավատարմագրման մերժման հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը հաստատում է դիտորդների հավատարմագրման հայտը: Դիտորդները համարվում են հավատարմագրված դիմումը Հանձնաժողով մուտքագրվելուց հետո 5-օրյա ժամկետում՝ Հանձնաժողովում դիտորդների հավատարմագրման հայտը հաստատելու մասին գրությունը հավատարմագրման համար դիմած կազմակերպությանն ուղարկելուց հետո՝ հավատարմագրված դիտորդների վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու պահից:
16. Դիտորդների հավատարմագրումը մերժելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում, որն ուղարկվում է դիմում ներկայացրած կազմակերպությանը:
17. Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում, սակայն հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) թույլատրվում են Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում:
18. Միջազգային դիտորդների հավատարմագրման աշխատանքները համակարգում է Հանձնաժողովի արտաքին կապերի վարչությունը:
19. Հավատարմագրված դիտորդների ցանկը հրապարակվում է Հանձնաժողովի համացանցային կայքում։
20. Միջազգային դիտորդներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ։
21. Հրավերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները՝ ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով կարող են իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները արտաքին գործերի նախարարությանը ներկայացվող հայտում նշում են հրավեր ստացած և ընտրական գործընթացի դիտարկում իրականացնելու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները:
22. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լրացվում են այցելուների վկայականները և փոխանցվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին տրամադրելու համար:
23. Հրավերի առկայության դեպքում այցելուի կարգավիճակով ընտրական գործընթացի դիտարկում կարող են իրականացնել նաև այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները: Հրավերն ուղարկում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովը հրավեր ստացած և ընտրական գործընթացի դիտարկում իրականացնելու ցանկություն հայտնած այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչներին տրամադրում է լրացված այցելուի վկայականներ:
24. Հանրաքվեի և տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Ընտրական օրենսգրքին և սույն կարգին համապատասխան՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կանոնակարգումների հաշվառմամբ:
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թ. հունվարի 21-ի N 3-Ն որոշման |
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀԱՅՏ
________________________________ 20 թ. ________________-ի
(նշվում է ընտրության անվանումը)
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴԻՏՈՐԴ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
______________________________________________________________________________
դիմող կազմակերպության անվանումը (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ անվանումը)
______________________________________________________________________________
դիմող կազմակերպության (կազմակերպությունների) գրանցման համարը (համարները
______________________________________________________________________________
ծանուցման հասցեն
______________________________________________________________________________
հեռախոսահամարը
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության համաձայն ընդունվել և ուսուցանվել է կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնները
Այո |
|
Ոչ |
|
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման հետ կապված հարցերով պատասխանատու նշանակել`
անուն, հայրանուն, ազգանուն ____________________________________
հեռախոսահամար` ______________________________________________
Կից ներկայացնում եմ`
1) հասարակական կազմակերպության կանոնադրության պատճենը (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակեպությունների կանոնադրությունների պատճենները),
2)ուղղ. հասարակական կազմակերպության կառավարման մարմնի կազմը (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակեպությունների կառավարման մարմինների կազմերը), որը պետք է ներառի կազմի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
3)ուղղ. դիտորդների վարքագծի կանոնները,
4)ուղղ. համատեղ դիտորդության դեպքում՝ հասարակական կազմակերպությունների՝ համատեղ դիտորդությամբ հանդես գալը հավաստող փաստաթուղթ (գրություն, հուշագիր), որը պետք է նշում պարունակի համատեղ հանդես եկող կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար սահմանված միասնական անվանումը։
Դիմող` ___________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
«____» _______________ 20 թ.
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թ. հունվարի 21-ի N 3-Ն որոշման |
Ձև 1 |
Ձև 2 |
Հայաստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[նշվում է ընտրության անվանումը]
[նշվում է քվեարկության օրը]
ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ ______________________________________ ազգանուն, անուն, հայրանուն
______________________________________ կազմակերպության անվանում
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
Հայաստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվե) անվանումը]
[նշվում է քվեարկության օրը]
ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ ___________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն
___________________________________________ կազմակերպության անվանում
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
Ձև 3 |
Հայաստանի Հանրապետություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[նշվում է ընտրության անվանումը] [նշվում է քվեարկության օրը]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ
ՎԿԱՅԱԿԱՆ N _____ ______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն
______________________________________________ կազմակերպության անվանում
Հանձնաժողովի նախագահ_________________ ստորագրություն Կ.Տ.
Տրված է «______» ________________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
REPUBLIC OF ARMENIA CENTRAL ELECTORAL COMMISSION
[ the name of the Election is indicated ] [ the voting day is indicated]
INTERNATIONAL OBSERVER
Certificate N _____ _____________________________________________ Name, surname
_____________________________________________ Organization
Commission Chairperson _________________ signature CEC Seal
Date of issue «______» ________________ 20
The certificate is valid on presenting identification document |
Հայաստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[նշվում է ընտրության անվանումը]
[նշվում է քվեարկության օրը]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ ՎԿԱՅԱԿԱՆ N _____ _______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն _______________________________________________ կազմակերպության անվանում
Հանձնաժողովի նախագահ _____________ ստորագրություն Կ.Տ.
Տրված է «______» ________________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ
[ указывается название выборов ]
[указывается день проведения голосования]
МЕЖДУНАРОДНЫЙ НАБЛЮДАТЕЛЬ Удостоверение N _____ _____________________________________________ Ф. И. О. _____________________________________________ Наименование организации
Председатель комиссии _______________ подпись М. П.
Дата выдачи «______» ______________ 20 г.
Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность |
Ձև 4 |
Հայաստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը]
[նշվում է քվեարկության օրը]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ ՎԿԱՅԱԿԱՆ N _____ ______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն
______________________________________________ կազմակերպության անվանում
Հանձնաժողովի նախագահ_________________ ստորագրություն Կ.Տ.
Տրված է «______» ________________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
REPUBLIC OF ARMENIA
CENTRAL ELECTORAL COMMISSION
[ the name of the Referendum (Local Referendum) is indicated ]
[ the voting day is indicated]
INTERNATIONAL OBSERVER Certificate N _____ _____________________________________________ Name, surname
_____________________________________________ Organization
Commission Chairperson _________________ signature CEC Seal
Date of issue «______» ________________ 20
The certificate is valid on presenting identification document |
Հայաստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[ նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը ]
[նշվում է քվեարկության օրը]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ ՎԿԱՅԱԿԱՆ N _____ _______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն _______________________________________________ կազմակերպության անվանում
Հանձնաժողովի նախագահ _____________ ստորագրություն Կ.Տ.
Տրված է «______» ________________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ
[ указывается название референдума (местного референдума)]
[указывается день проведения голосования]
МЕЖДУНАРОДНЫЙ НАБЛЮДАТЕЛЬ Удостоверение N _____ _____________________________________________ Ф. И. О. _____________________________________________ Наименование организации
Председатель комиссии _______________ подпись М. П.
Дата выдачи «______» ______________ 20 г.
Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность |
Ձև 5 |
Հայաստանի Հանրապետություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[նշվում է ընտրության անվանումը]
[նշվում է քվեարկության օրը]
ԱՅՑԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆ N _____ ______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն
______________________________________________ կազմակերպության անվանում
Հանձնաժողովի նախագահ_________________ ստորագրություն Կ.Տ.
Տրված է «______» ________________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
REPUBLIC OF ARMENIA CENTRAL ELECTORAL COMMISSION
[ the name of the Election is indicated ]
[ the voting day is indicated]
VISITOR Certificate N _____ _____________________________________________ Name, surname
_____________________________________________ Organization
Commission Chairperson _________________ signature CEC Seal
Date of issue «______» ________________ 20
The certificate is valid on presenting identification document |
Հայաստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[նշվում է ընտրության անվանումը]
[նշվում է քվեարկության օրը]
ԱՅՑԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆ N _____ _______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն _______________________________________________ կազմակերպության անվանում
Հանձնաժողովի նախագահ _____________ ստորագրություն Կ.Տ.
Տրված է «______» ________________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ
[ указывается название выборов ]
[указывается день проведения голосования]
ПОСЕТИТЕЛЬ Удостоверение N _____ _____________________________________________ Ф. И. О. _____________________________________________ Наименование организации
Председатель комиссии _______________ подпись М. П.
Дата выдачи «______» ______________ 20 г.
Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность |
Ձև 6 |
Հայաստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը]
[նշվում է քվեարկության օրը]
ԱՅՑԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆ N _____ ______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն
______________________________________________ կազմակերպության անվանում
Հանձնաժողովի նախագահ_________________ ստորագրություն Կ.Տ.
Տրված է «______» ________________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
REPUBLIC OF ARMENIA
CENTRAL ELECTORAL COMMISSION
[ the name of the Referendum (Local Referendum) is indicated ]
[ the voting day is indicated]
VISITOR Certificate N _____ _____________________________________________ Name, surname
_____________________________________________ Organization
Commission Chairperson _________________ signature CEC Seal
Date of issue «______» ________________ 20
The certificate is valid on presenting identification document |
Հայաստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[ նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը ]
[նշվում է քվեարկության օրը]
ԱՅՑԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆ N _____ _______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն _______________________________________________ կազմակերպության անվանում
Հանձնաժողովի նախագահ _____________ ստորագրություն Կ.Տ.
Տրված է «______» ________________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ
[ указывается название референдума (местного референдума)]
[указывается день проведения голосования]
ПОСЕТИТЕЛЬ Удостоверение N _____ _____________________________________________ Ф. И. О. _____________________________________________ Наименование организации
Председатель комиссии _______________ подпись М. П.
Дата выдачи «______» ______________ 20 г.
Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2022 թվական: