ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2021 թվականի N 1222-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1412-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԻՆԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1412-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) հավելվածի 2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Եգիպտոս» բառից հետո լրացնել «Իրան» բառով, 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակը լրացնել «Պոլիպրոպիլենային միաշերտ թափանցիկ և գունավոր թաղանթներ գլանափաթեթներով, հաստությունը՝ 15 մինչև 100 միկրոն» բառերով.
2) 5-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Եգիպտոս» բառից հետո լրացնել «Իրան» բառով, 5-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակը լրացնել «Պոլիպրոպիլենային միաշերտ թափանցիկ և գունավոր թաղանթներ գլանափաթեթներով, հաստությունը՝ 15 մինչև 100 միկրոն» բառերով.
3) 6-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Եգիպտոս» բառից հետո լրացնել «Իրան» բառով, 6-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակը լրացնել «Պոլիպրոպիլենային միաշերտ թափանցիկ և գունավոր թաղանթներ գլանափաթեթներով, հաստությունը՝ 15 մինչև 100 միկրոն» բառերով.
4) 13-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «ԵՄ պետություններ» բառերից հետո լրացնել «Իրան» բառով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |