ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2022 թվականի N 905-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին)՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ծառայության պետի և տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ծառայության և տեսչական մարմնի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի N 905-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Նախկին հաշվառման համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) 01.04.2022 թ. դրությամբ |
1. |
VAZ 212140-0000070-20 BRONTO |
126 BB 01 |
2015 |
X6D212140F9001773 |
6 838 680 |
1 828 414.63 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի N 905-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Նախկին հաշվառման համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
NISSAN TIIDA 1.6 I |
331 LL 60 |
2008 |
JN1CC11C19T031761 |
5 990 000 |
0 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|