«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24 փետրվարի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60004027
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 փետրվարի 2004 թ. ք. Երևան N 21-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 28.06.05 N 86-Ն)
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը և 22-րդ հոդվածի 8-րդ կետը, նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 28.06.05 N 86-Ն)
1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ սահմանել 7.0 ԱՄՆ ցենտ 1 կՎտժ-ի համար` առանց ավելացված արժեքի հարկի:
(1-ին կետը փոփ. 28.06.05 N 86-Ն)
2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ցուցանիշները գործում են 15 տարի ժամկետով՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:
(2-րդ կետը փոփ. 28.06.05 N 86-Ն, խմբ. 13.12.05 N 207-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 23-ի «Հողմաէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների մասին» N 62 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ բնական մենաշնորհների |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.05.2007, N 208-Ն | 04.06.2007, N 21-Ն | |
13.12.2005, N 207-Ն | 14.01.2006, N 21-Ն | |
28.06.2005, N 86-Ն | 11.08.2005, N 21-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|