ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2012 թվականի N 1041-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 4-ի «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովելու մասին» N 58-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերով.
2) «Ա. Ալավերդյան» բառերը փոխարինել «Վ. Միրումյան» բառերով.
3) «Ա. Չիլինգարյան» բառերը փոխարինել «Վ. Աբրահամյան» բառերով.
4) «Հ. Ոսկանյան» բառերը փոխարինել «Տ. Պետրոսյան» բառերով.
5) «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 26 |