ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
11 հոկտեմբերի 2007 թվականի N 1194-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Դիլիջանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 12307.5 հազ. դրամն ուղղել Դիլիջան քաղաքի կենտրոնական հատվածում հենապատի կառուցման աշխատանքների իրականացմանը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|