ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2018 թվականի N 28-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի փետրվարի 11-ից մինչև մարտի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. հունվարի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ. հունվարի 19-ի N 28-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2018 թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՑ մինչեվ ՄԱՐՏԻ 25-Ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) մեկնող դիտորդական առաքելությամբ պատվիրակության
Ս. Եղիազարյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ) |
Թ. Հովնանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության գործավար |
Տ. Գևորգյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թ. հունվարի 19 -ի N 28-Ա որոշման |
ց ա ն կ
յուրաքանչյուր երկարաժամկետ դիտորդի համար հաշվարկված ծախսերի
Երևան-Մոսկվա-Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը-200.000 դրամ
Գիշերավարձ – 304 ԱՄՆ դոլար՝ 1 օրվա համար (փետրվարի 11-մարտի 25)
Օրապահիկ-171 ԱՄՆ դոլար՝ 1 օրվա համար (փետրվարի 11-մարտի 25)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |