ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1798-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «2.3.2, 2.3.3» թվերը փոխարինել «2.3.2 - 2.3.7» թվերով, իսկ երկրորդ նախադասությունում «հատվողին» բառը՝ «հատվող ծածկույթով ճանապարհին» բառերով,
բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «երթևեկության այլ մասնակիցների» բառերը փոխարինել «այլ տրանսպորտային միջոցների վարորդների (այսուհետ՝ վարորդներ)» բառերով,
գ. 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) չստեղծել խոչընդոտ երթևեկության այլ մասնակիցների համար` երթևեկության մասնակիցներին ուղղված պահանջ, որի համաձայն նրանք չպետք է որևէ ձևով խոչընդոտեն. ուղևորներն ու հետիոտները` տրանսպորտային միջոցների, իսկ վարորդները` հետիոտների և այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը.»,
դ. 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2» թիվը փոխարինել «3» թվով,
ե. 3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) մանևրում` տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ (կապված հարևան երթևեկության գոտի դուրս գալու հետ), վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ (վերադասավորվելով) և հետընթաց կատարելը.»,
զ. 3-րդ կետի 7-րդ ենթակետը «վերադասավորում`» բառից հետո լրացնել «տրանսպորտային միջոցի» բառերով,
է. 3-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) երթևեկության ուղղության փոփոխություն` նախկինում ընտրած երթևեկության ուղղության փոփոխություն (բացառությամբ հետընթացի)` կատարվող շրջադարձի կամ հետադարձի միջոցով.»,
ը. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերով.
«12) արգելք` երթևեկելի մասի որևէ գոտու վրա գտնվող անշարժ օբյեկտ (վնասված կամ անսարք տրանսպորտային միջոց, կողմնակի առարկա, ճանապարհի ծածկույթի վնասվածք և այլն), որը վարորդներին զրկում է նույն գոտիով երթևեկությունը շարունակելու հնարավորությունից.
13) երթևեկության համար վտանգ` երթևեկության ժամանակ ստեղծված իրադրություն, երբ նույն ուղղությամբ և (կամ) նույն արագությամբ երթևեկությունը շարունակելու դեպքում կստեղծվի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման իրական վտանգ.
14) կողանցում` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու.
15) վտանգավոր բեռ` վտանգավոր նյութ, հումք, վտանգավոր թափոններ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերն ու շինությունները.
16) երեխաների կազմակերպված խմբերի փոխադրում` մեխանիկական տրանսպորտային միջոցով (բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների) նախադպրոցական և դպրոցական տարիքի երկու և ավելի երեխաների կազմակերպված փոխադրում.
17) սահմանափակ տեսանելիություն` երթևեկության մասնակցի տեղից շարժման ուղղությամբ ճանապարհի տեսանելիություն` սահմանափակված տրանսպորտային միջոցներով, ճանապարհի երկրաչափական չափանիշներով, տեղանքի ռելիեֆով, ճանապարհին հարակից բուսականությամբ, շինություններով և այլ օբյեկտներով.»,
թ. 7-րդ կետի 1-ին ենթակետը «երթևեկությունը» բառից հետո լրացնել «(կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ)» բառերով,
ժ. 7-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «(կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ)» բառերը,
ժա. 7-րդ կետի 5-րդ ենթակետը «երթևեկությունը» բառից հետո լրացնել «(կարմիր ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ)» բառերով,
ժբ. 10-րդ կետում «այլ» բառը փոխարինել «այնպիսի» բառով,
ժգ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կիրառվում են հեծանիվի, իսկ հետիոտների տեղաշարժը` հետիոտնի ուրվապատկերների տեսքով լուսացույցի ազդանշաններ: Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացրած չափերի կլոր ազդանշաններով լուսացույց` հեծանիվի ուրվապատկերով ցուցանակի հետ միասին:»,
ժդ. 12-րդ կետում «գտնվելու» բառը փոխարինել «հայտնվելու» բառով,
ժե. 15-րդ կետի առաջին նախադասությունը «թույլատրում է» բառերից հետո լրացնել «, իսկ կարմիրը` արգելում» բառերով,
ժզ. 16-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ձեռքը բարձրացված է դեպի վեր` տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված է` բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքերի.»,
ժէ. 16-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. ձախ և աջ կողմերից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է ուղիղ և դեպի աջ, տրամվայինը` ուղիղ: Հետիոտներին թույլատրվում է հատել երթևեկելի մասը կարգավորողի աջ և ձախ կողմերից,»,
ժը. 16-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. թիկունքի և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված են.»,
ժթ. 16-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է բոլոր ուղղություններով, տրամվայինը` դեպի ձախ,
բ. կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է դեպի աջ,»,
ի. 18-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև խաչմերուկը`» բառերը,
իա. 26-րդ կետի առաջին նախադասությունից հանել «որը տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից» բառերը,
իբ. 26-րդ կետի երկրորդ նախադասությունում «այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդները» բառերը փոխարինել «նրանք» բառով,
իգ. 26-րդ կետի երկրորդ նախադասությունը «հերթականությունն է» բառերից հետո լրացնել «ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից» բառերով,
իդ. 26-րդ կետի երրորդ նախադասությունում «Վարորդներն» բառը փոխարինել «Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն» բառերով,
իե. 26-րդ կետից հանել վերջին նախադասությունը,
իզ. 28-րդ կետում «զիջում են» բառերը փոխարինել «պետք է զիջեն» բառերով,
իէ. 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները պետք է միացված լինեն`
1) այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք իրականացնում են ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ.
2) կանոնների 163-րդ կետով սահմանված ցուցանիշները գերազանցող չափերով, մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող և դրանք ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա.
3) վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրող ու դրանք ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա:»,
իը. 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 42-րդ, 55-60-րդ, 63-րդ և 116-րդ կետերի, գծանշումների և նշանների պահանջները` բացառությամբ 2.2` «Գլխավոր ճանապարհի վերջ», 2.4` «Զիջեք ճանապարհը», 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է», 2.6` «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11` «Զանգվածի սահմանափակում», 3.12` «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13` «Բարձրության սահմանափակում», 3.14` «Լայնության սահմանափակում», 3.17.2` «Վտանգ», 3.20` «Վազանցն արգելվում է» ճանապարհային նշանների: Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 60-րդ կետի և գծանշումների պահանջները:»,
իթ. 36-րդ կետի երկրորդ նախադասությունում «շարժվում է» բառերը փոխարինել «երթևեկում է» բառերով,
լ. 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս՝ վարորդը պետք է ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ ճանապարհից մերձակա տարածք մուտք գործելիս` հեծանվորդներին: Երկու դեպքում էլ չպետք է ստեղծվի խոչընդոտ հետիոտների համար:»,
լա. 39-րդ կետի առաջին և երկրորդ նախադասություններում «շարժվող» բառը փոխարինել «երթևեկող» բառով,
լբ. 40-րդ կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) հնարավորություն չունի դա կատարելու՝ տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով:»,
լգ. 40-րդ կետի 2-րդ պարբերությունում «մասին համընթաց ուղղության» բառերը փոխարինել «մասի» բառով, իսկ «հարթության» բառը` «մակարդակի» բառով,
լդ. 41-րդ կետի երկրորդ նախադասությունում «շարժվի» բառը փոխարինել «երթևեկի» բառով,
լե. 42-րդ կետի առաջին նախադասությունը «մասում» բառից հետո լրացնել «, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կարելի է վերադասավորվել, եթե վարորդը համոզված է, որ տվյալ ուղղությամբ երթևեկությունը թույլատրվում է նաև այլ գոտիով:»,
լզ. 42-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը,
լէ. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Խաչմերուկներում, ինչպես նաև դրանցից դուրս, շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառով կանոնների 40-րդ կետի պահանջներն ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը՝ ինչպես համընթաց, այնպես էլ՝ հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:»,
լը. 44-րդ կետից հանել «, իսկ եթե երթևեկելի մասի ոչ բավարար լայնության պատճառով շրջադարձը կամ հետադարձը կատարում է ոչ եզրային գոտուց, ապա նաև համընթաց տրանսպորտային միջոցներին» բառերը,
լթ. 46-րդ կետի երկրորդ նախադասությունն «ընթացող» բառից հետո լրացնել «տրանսպորտային միջոցի» բառերով,
խ. 47-րդ կետում «գոտի մուտք գործելու» բառերը փոխարինել «գոտու առկայության դեպքում շրջադարձ կատարելու» բառերով,
խա. 51-րդ կետում «կամ» բառը փոխարինել «և (կամ)» բառերով,
խբ. 52-րդ կետում «դանդաղեցման» բառը փոխարինել «արգելակման» բառով, իսկ «լայնացման» բառը` «լայնացված» բառով,
խգ. 56-րդ կետի առաջին նախադասությունից հանել «, 63-րդ» թիվը,
խդ. 58-րդ կետում «շարժվեն» բառը փոխարինել «երթևեկեն» բառով,
խե. 59-րդ կետում «Երթևեկության տվյալ ուղղության ձախ կողմում» բառերը փոխարինել «Երթևեկելի մասի ձախ կողմում նույն մակարդակի վրա» բառերով,
խզ. 61-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը կողնակներով, մայթերով և հետիոտնային արահետներով՝ բացառությամբ կանոնների 81-րդ կետում նշված դեպքերում մայթեզրին կայանելու նպատակով մանևրելիս:»,
խէ. 61-րդ կետի երկրորդ նախադասությունը «դրանց՝» բառից հետո լրացնել «խոչընդոտ չհանդիսանալով հետիոտներին և» բառերով,
խը. 67-րդ կետի երկրորդ նախադասությունը «դեպքում» բառից հետո լրացնել «կողանցումն ու» բառերով,
խթ. 69-րդ կետի 1-ին ենթակետում «մարդատար» և «բեռնատար» բառերից հետո «ավտոմոբիլներին» բառը փոխարինել «ավտոմոբիլներով» բառով,
ծ. 69-րդ կետի 2-րդ ենթակետում «միջքաղաքային ավտոբուսներին, միկրոավտոբուսներին ու մոտոցիկլներին» բառերը փոխարինել «մերձքաղաքային, միջմարզային և միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ու մոտոցիկլներով» բառերով,
ծա. 69-րդ կետի 3-րդ ենթակետում «ավտոբուսներին,» բառը փոխարինել «ավտոբուսներով» բառով, իսկ «կցորդ քարշակող» բառերը՝ «կցորդի հետ կցված» բառերով,
ծբ. 71-րդ կետի 1-ին ենթակետում «ավտոմոբիլներին» բառը փոխարինել «ավտոմոբիլներով» բառով, իսկ «միջոցներին» բառը` «միջոցներով» բառով,
ծգ. 71-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցներ քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցներին» բառերը փոխարինել «միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս» բառերով,
ծդ. 73-րդ կետի 3-րդ ենթակետն «ավարտելիս» բառից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում» բառերով,
ծե. 77-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) եթե վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդը կատարում է վազանց կամ շրջանցում է արգելքը.»,
ծզ. 77-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) թունելներում, էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ, ինչպես նաև ճանապարհների նեղացումներում.»,
ծէ. 77-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) եթե վազանցվող տրանսպորտային միջոցը երթևեկում է կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ ու հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում կամ ուղեկցվում է այդպիսի տրանսպորտային միջոցներով.»,
ծը. 78-րդ կետում «, իսկ կանոնների 80-րդ և 81-րդ կետերով նախատեսված դեպքերում` նաև մայթեզրին» բառերը փոխարինել «: Կանոնների 81-րդ կետով նախատեսված դեպքում կայանումը թույլատրվում է նաև մայթեզրին:» բառերով,
ծթ. 84-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) մայթերին, բացառությամբ 61-րդ կետում նշված դեպքերի, ինչպես նաև տրամվայի գծերի վրա և անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.»,
կ. 84-րդ կետի 3-րդ ենթակետը «եզրի» բառից հետո լրացնել «կամ որևէ արգելքի» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «մինչև 5 մ դրանցից առաջ» բառերը փոխարինել «երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում» բառերով,
կա. 84-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «բացառությամբ ուղևորների նստելու կամ իջնելու հետ կապված կանգառի դեպքերի, եթե դա չի խոչընդոտում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կամ տաքսիների երթևեկությունը» բառերը,
կբ. 84-րդ կետի 8-րդ ենթակետում «կխոչընդոտի մյուս տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունը» բառերը փոխարինել «որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար» բառերով,
կգ. ուժը կորցրած ճանաչել 86-րդ կետի 2-րդ ենթակետը,
կդ. 86-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) բնակավայրերից դուրս` 2.1. «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա.»,
կե. 87-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«87. Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին:»,
կզ. 88-րդ կետը «խաչմերուկ» բառից հետո լրացնել «կամ երթևեկելի մասերի հատում» բառերով, իսկ «այնտեղ» բառը հանել,
կէ. 92-րդ կետում «երթևեկության ուղղությունից, առավելություն ունի տրամվայը» բառերը փոխարինել «շարժման ուղղությունից, երթևեկության առավելություն ունի տրամվայի վարորդը» բառերով,
կը. 94-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«94. Վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած տրանսպորտային միջոցներին և չխոչընդոտի հետիոտներին ավարտելու խաչմերուկի անցումը, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:»,
կթ. 98-րդ կետի երրորդ նախադասության մեջ «շարժման» բառը փոխարինել «երթևեկության» բառով,
հ. 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«100. Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայի վարորդը, անկախ երթևեկության ուղղությունից, երթևեկության առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ:»,
հա. 103-րդ կետում «պետք է ճանապարհը զիջի» բառերը փոխարինել «չպետք է խոչընդոտ ստեղծի» բառերով,
հբ. 107-րդ կետում «պետք է ճանապարհը զիջի» բառերը փոխարինել «չպետք է խոչընդոտ ստեղծի» բառերով,
հգ. 108-րդ կետում «ազդանշան են տալիս» բառերը փոխարինել «պետք է ազդանշան տան» բառերով,
հդ. 112-րդ կետի 2-րդ ենթակետում «կանոնները» բառը փոխարինել «կարգը» բառով,
հե. ուժը կորցրած ճանաչել 112-րդ կետի 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը,
հզ. 112-րդ կետի 4-րդ պարբերությունից հանել «(տագնապի)» բառը,
հէ. 112-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես մեքենավարին տրվող կանգառի ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):»,
հը. 114-րդ կետի 4-րդ ենթակետում «, և քարշակել տրակտորային տափաններ» բառերը փոխարինել «և տափանների հետ կցված տրակտորներով» բառերով,
հթ. 116-րդ կետի 1-ին ենթակետում «երթևեկությունը» բառը փոխարինել «տեղաշարժը» բառով,
ձ. 116-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «հետադարձը և» բառերը,
ձա. 117-րդ կետը «կահավորված» բառից հետո լրացնել «, իսկ 116-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները` նաև ընդհանուր օգտագործման» բառերով,
ձբ. 119-րդ կետի առաջին նախադասությունում «երթևեկությունը» բառը փոխարինել «տեղաշարժը» բառով,
ձգ. 120-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«120. Բնակելի գոտուց դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն մյուս տրանսպորտային միջոցների վարորդներին և չստեղծեն խոչընդոտ հետիոտների համար:»,
ձդ. 15-րդ գլխի վերնագիրը «ՄԻՋՈՑՆԵՐԻ» բառից հետո լրացնել «ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ» բառով,
ձե. 124-րդ կետը «5.14` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «համար» բառով,
ձզ. 124-րդ կետի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա, նման գոտիով ճանապարհ մուտք գործելիս, թույլատրվում է մտնել այդ գոտի` հարևան գոտի անհապաղ վերադասավորվելու պայմանով: Թույլատրվում է նաև նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս:»,
ձէ. 125-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«125. Բնակավայրերում կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունն սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներն ունեն երթևեկության առավելություն, սակայն այն սկսել կարող են միայն՝ համոզվելով, որ հարևան գոտիով մոտեցող տրանսպորտային միջոցներն իրենց համար խոչընդոտ չեն ստեղծում:»,
ձը. 126-րդ կետում «ճանապարհը զիջեն» բառերը փոխարինել «խոչընդոտ չստեղծեն» բառերով,
ձթ. 128-րդ կետի 2-րդ ենթակետում «եթե հանդիպակաց երթևեկող» բառերը փոխարինել «եթե այդ» բառերով,
ղ. 128-րդ կետի 3-րդ ենթակետը «երթևեկող» բառից հետո լրացնել «տրանսպորտային միջոցների» բառերով,
ղա. 130-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում, իսկ անբավարար տեսանելիության պայմաններում` անկախ ճանապարհի լուսավորվածությունից, կանգառի և կայանման դեպքում պետք է միացված լինեն տրանսպորտային միջոցի եզրաչափային լույսերը:»,
ղբ. 132-րդ կետը «լապտերները» բառից հետո լրացնել «երթևեկող տրանսպորտային միջոցների վրա» բառերով,
ղգ. 134-րդ կետը «հանդիպակաց» բառից հետո լրացնել «և համընթաց» բառերով,
ղդ. 135-րդ կետում «շարժման» բառը փոխարինել «երթևեկության» բառով, իսկ «վրա» բառից հետո կետը լրացնել «(բացառությամբ կցորդի հետ կցված թեթև մարդատար ավտոմոբիլների)» բառերով,
ղե. 144-րդ կետում «շարժման» բառը փոխարինել «երթևեկության» բառով,
ղզ. 146-րդ կետի առաջին նախադասությունից հանել «` այն էլ սովորողի մոտ վարման բավարար հմտության դեպքում» բառերը,
ղէ. 148-րդ կետում «Ավտոմոբիլ և մոտոցիկլ» բառերը փոխարինել «Տրանսպորտային միջոց» բառերով,
ղը. 149-րդ կետը «մարմինների» բառից հետո լրացնել «կողմից» բառով,
ղթ. 150-րդ կետում «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք» բառերը փոխարինել «D» կամ «DE» կարգերի կամ «D1» կամ «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական» բառերով,
ճ. 151-րդ կետի առաջին նախադասությունը «կարգի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ընթացքի ժամանակ նստատեղը չլքելու մասին» բառերով,
ճա. 153-րդ կետի առաջին նախադասության մեջ «հարթակով» բառը փոխարինել «թափքով» բառով, հանել «, իսկ երեխաների փոխադրման ժամանակ կողերը պետք է ունենան հատակի մակերևույթից ոչ պակաս 0,8 մ բարձրություն» բառերը և երրորդ նախադասությունը,
ճբ. 154-րդ կետում «հարթակով» բառը փոխարինել «թափքով» բառով, իսկ «ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստատեղերով» բառերը՝ «կանոնների 153-րդ կետով նախատեսված ցուցանիշներին համապատասխան տեղադրված նստատեղերով» բառերով,
ճգ. 155-րդ կետի առաջին նախադասությունը «երեխաների» բառից հետո լրացնել «կազմակերպված» բառով, իսկ «իսկ կողավոր հարթակ ունեցող բեռնատար ավտոմոբիլի թափքում` երկուսից ոչ պակաս» բառերը հանել,
ճդ. 156-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«156. «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցներ երեխաների նստեցման և իջեցման ժամանակ պետք է միացված լինի վթարային լուսային ազդանշանը: Այդ տրանսպորտային միջոցներին մոտենալիս` վարորդները պետք է նվազեցնեն արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգնեն` երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնել թույլ տալու համար:»,
ճե. 157-րդ կետում «շարժումն» բառը փոխարինել «երթևեկությունն» բառով,
ճզ. 158-րդ կետի 1-ին ենթակետում «հարթակով» բառը փոխարինել «թափքով» բառով,
ճէ. 159-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)»,
ճը. 163-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«163. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ կանոններով են կարգավորվում այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը`
1) որոնք օգտագործվում են ծանրաքաշ, վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարա փոխադրելու համար.
2) որոնք շահագործվում են երկու և ավելի կցորդների հետ միասին` ավտոգնացքի կազմում.
3) որոնց եզրաչափերը (կամ դրանցից որևէ մեկը), բեռով կամ առանց բեռի, գերազանցում են`
ա. ըստ լայնության` 2,55 մ (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար՝ 2,6 մ),
բ. ըստ երկարության` 12 մ, իսկ մեկ կցորդով (կիսակցորդով)` 20 մ,
գ. ըստ բարձրության (երթևեկելի մասի մակերևույթից)` 4 մ.
4) որոնց բեռը դուրս է ցցված հետևի եզրաչափից ավելի քան 2 մ:»,
ճթ. N 1 ձևի 1-ին գլխի 1-ին պարբերության առաջին նախադասությունից հանել «վարորդներին» բառը, իսկ «երթևեկելիս» բառից հետո լրացնել «(տեղաշարժվելիս)» բառով,
մ. ուժը կորցրած ճանաչել N 1 ձևի 1-ին գլխի 37-րդ պարբերությունը (1.35. «Հատում ձյունագնացների համար ճանապարհի հետ»), իսկ 2-րդ նկարից հանել «1.35. «Հատում ձյունագնացների համար ճանապարհի հետ» ճանապարհային նշանը,
մա. N 1 ձևի 2-րդ գլխի նախավերջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարորդը պետք է ճանապարհը զիջի նեղ հատվածին հանդիպակաց կողմից մոտեցող տրանսպորտային միջոցներին:»,
մբ. N 1 ձևի 3-րդ գլխի 11-րդ պարբերությունում («3.10» թվով սկսվող պարբերությունը) և 3-րդ նկարի «3.10» ճանապարհային նշանում «երթևեկությունն» բառը փոխարինել «տեղաշարժն» բառով,
մգ. N 1 ձևի 3-րդ գլխի 19-րդ պարբերությունից («3.17.2» թվով սկսվող պարբերությունը) հանել «առանց բացառության» բառերը, իսկ «կապակցությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցների, երթևեկությունը շարունակել կարելի է միայն թույլտվություն ստանալուց հետո.» բառերով,
մդ. N 1 ձևի 3-րդ գլխի 24-րդ պարբերությունը («3.20» թվով սկսվող պարբերությունը) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, լծասայլերը, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները.»,
մե. N 1 ձևի 4-րդ գլխի 1-ին պարբերության առաջին նախադասությունը «միջոցների» բառից հետո լրացնել «վարորդների» բառով, իսկ «շարժման» բառը փոխարինել «երթևեկության» բառով,
մզ. N 1 ձևի 4-րդ գլխի 10-րդ պարբերությունում («4.5» թվով սկսվող պարբերությունը) «երթևեկությունը» բառը փոխարինել «տեղաշարժը» բառով,
մէ. N 1 ձևի 4-րդ գլխի նախավերջին պարբերությունից «4.8.1» թվից հետո «դեպի» բառը հանել,
մը. ուժը կորցրած ճանաչել N 1 ձևի 4-րդ գլխի վերջին պարբերությունը, իսկ 5-րդ նկարից հանել «4.9. «Ճանապարհ ձյունագնացների համար» ճանապարհային նշանը,
մթ. N 1 ձևի 5-րդ գլխի 4-րդ պարբերությունը («5.3» թվով սկսվող պարբերությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.3. «Ճանապարհ ավտոմոբիլների համար». թույլատրվում է նաև մոտոցիկլների երթևեկությունը.»,
յ. N 1 ձևի 5-րդ գլխի 18-րդ պարբերության («5.15.2» թվով սկսվող պարբերությանը հաջորդող պարբերությունը) երրորդ նախադասությունում «նշանի» բառը փոխարինել «և «5.15.2» նշանների» բառերով,
յա. N 1 ձևի 5-րդ գլխի 19-րդ պարբերության վերջին նախադասությունում («5.15.3» թվով սկսվող պարբերությունը) «գոտում» բառը փոխարինել «գոտի» բառով,
յբ. N 1 ձևի 5-րդ գլխի 20-րդ պարբերության («5.15.4» թվով սկսվող պարբերությունը) երկրորդ նախադասությունը «որևէ» բառից հետո լրացնել «տեսակի» բառով,
յգ. N 1 ձևի 5-րդ գլխի 23-րդ պարբերության («5.15.7» թվով սկսվող պարբերությունը) երկրորդ նախադասության մեջ «կարող են» բառերը փոխարինել «կարող է» բառերով,
յդ. N 1 ձևի 5-րդ գլխի նախավերջին պարբերությունում «երթևեկության» բառը փոխարինել «տեղաշարժի» բառով,
յե. N 1 ձևի 6-րդ գլխի 13-րդ պարբերությունում («6.9.3» թվով սկսվող պարբերությունը) «շարժման» բառը փոխարինել «երթևեկության» բառով,
յզ. N 1 ձևի 6-րդ գլխի 14-րդ պարբերության («6.10.1» թվով սկսվող պարբերությունը) առաջին նախադասությունում «շարժվելու» բառը փոխարինել «երթևեկելու» բառով,
յէ. N 1 ձևի 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«6.20.1, 6.20.2. «Վթարային ելք». թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը.
6.21.1, 6.21.2. «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն». ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելքը եղած հեռավորությունը»,
յը. N 1 ձևի 6-րդ նկարը լրացնել «6.20.1, 6.20.2. «Վթարային ելք» և «6.21.1, 6.21.2. «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն» ճանապարհային նշաններով` համաձայն N 1 հավելվածի,
յթ. N 1 ձևի 7-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«7.19. «Արտակարգ կապի հեռախոս». ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է օպերատիվ ծառայությունների հետ կապ հաստատելու հեռախոսը.
7.20. «Կրակմարիչ». ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է կրակմարիչը:»,
ն. N 1 ձևի 7-րդ նկարը լրացնել «7.19. «Արտակարգ կապի հեռախոս» և «7.20. «Կրակմարիչ» ճանապարհային նշաններով` համաձայն N 2 հավելվածի,
նա. N 1 ձևի 8-րդ գլխի 12-րդ պարբերությունում «8.4.1-8.4.9» թվերը փոխարինել «8.4.1-8.4.8» թվերով, իսկ 9-րդ նկարից հանել «8.4.9» ճանապարհային նշանը,
նբ. N 1 ձևի 8-րդ գլխի 36-րդ պարբերությունում («8.21.1-8.21.3» թվերով սկսվող պարբերությունը) «տրանսպորտային միջոցի կայանման տեղը» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակները» բառերով,
նգ. N 2 ձևի 1-ին պարբերությունը («1.1» թվով սկսվող պարբերությունը) «հոսքերը» բառից հետո լրացնել «(առանցքային գիծ)» բառերով,
նդ. N 2 ձևի 2-րդ պարբերությունը («1.2.1» թվով սկսվող պարբերությունը) «հոծ գիծ» բառերից հետո լրացնել «(եզրային)» բառով,
նե. N 2 ձևի 3-րդ պարբերությունը («1.2.2» թվով սկսվող պարբերությունը) «ընդհատվող գիծ» բառերից հետո լրացնել «(եզրային)» բառով, իսկ «երկու գոտի» բառերը փոխարինել «երկուսից ոչ ավելի գոտի» բառերով,
նզ. N 2 ձևի 4-րդ պարբերությունը («1.3» թվով սկսվող պարբերությունը) «հոսքերը» բառից հետո լրացնել «(առանցքային գծեր)» բառերով,
նէ. N 2 ձևի 5-րդ պարբերության («1.4» թվով սկսվող պարբերությունը) երկրորդ նախադասությունը «մոտ» բառից հետո լրացնել «(եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն)» բառերով, իսկ «մակերևույթին» բառը փոխարինել «մակերեսին» բառով,
նը. N 2 ձևի 6-րդ պարբերությունը («1.5» թվով սկսվող պարբերությունը) «1.5`» թվից հետո լրացնել «ընդհատվող գիծ, որը», իսկ «հոսքերը» բառից հետո` «(առանցքային գիծ)» բառերով,
նթ. N 2 ձևի 9-րդ պարբերությունից («1.8» թվով սկսվող պարբերությունը) հանել «խաչմերուկներում, ճանապարհների տարբեր մակարդակների հատումներում, ավտոբուսների կանգառի կետերի վայրերում և այլն» բառերը,
շ. N 2 ձևի 10-րդ պարբերությունը («1.9» թվով սկսվող պարբերությունը) «1.9`» թվից հետո լրացնել «ընդհատվող (դարձափոխային) գիծ, որը» բառերով,
շա. N 2 ձևի 11-րդ պարբերության («1.10» թվով սկսվող պարբերությունը) երկրորդ նախադասությունը «մոտ» բառից հետո լրացնել «(եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն)» բառերով, «Կայանելն արգելված է» բառերը փոխարինել «Կայանելն արգելվում է» բառերով, իսկ «մակերևույթին» բառը` «մակերեսին» բառով,
շբ. N 2 ձևի 12-րդ պարբերությունը («1.11» թվով սկսվող պարբերությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.11. հոծ և ընդհատվող գծերի համակցություն, որոնք`
1) բաժանում են հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց.
2) ցույց է տալիս հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքներ մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ.»,
շգ. N 2 ձևի 13-րդ պարբերությունը («1.12» թվով սկսվող պարբերությունը) «Կանգ-գիծ» բառերից հետո լրացնել «հոծ գիծ, որը» բառերով, իսկ «դեպքում» բառից հետո` «ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է.» բառերով,
շդ. N 2 ձևի 14-րդ պարբերությունը («1.13» թվով սկսվող պարբերությունը) «զիջի» բառից հետո լրացնել «ճանապարհը» բառով,
շե. N 2 ձևի 15-րդ պարբերության («1.14.1, 1.14.2» թվերով սկսվող պարբերությունը) երկրորդ նախադասությունում «երթևեկության» բառը փոխարինել «շարժման» բառով,
շզ. N 2 ձևի 16-րդ պարբերությունում («1.15» թվով սկսվող պարբերությունը) «1.15` ցույց է» բառերը փոխարինել «1.15` ընդհատվող գծեր, որոնք ցույց են» բառերով,
շէ. N 2 ձևի 17-րդ պարբերությունը («1.16.1-1.16.3» թվերով սկսվող պարբերությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.16.1-1.16.3` ցույց են տալիս ուղղորդ կղզյակները`
1.16.1 - հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում,
1.16.2 - համընթաց տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերը կամ համընթաց ուղղության տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում,
1.16.3 - տարբեր ուղղությունների տրանսպորտային հոսքերի միացման տեղերում.»,
շը. N 2 ձևի 18-րդ պարբերությունում («1.17» թվով սկսվող պարբերությունը) «գծանշում» բառը փոխարինել «հոծ գիծ» բառերով,
շթ. N 2 ձևի 20-րդ պարբերությունը («1.19» թվով սկսվող պարբերությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.19` նախազգուշացնում է մոտենալու մասին`
1) երթևեկության գոտու վերջին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների թիվը նվազում է): Կարելի է կիրառել «1.20.1-1.20.3. «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանների հետ.
2) «1.1» կամ «1.11» գծանշմանը, երբ դրանք բաժանում են հանդիպակաց (ուղղությունների) տրանսպորտային հոսքերը: Կիրառվում է 1.6. «Մոտեցման գիծ» գծանշման հետ միասին.»,
ո. N 2 ձևի 22-րդ պարբերությունում («1.21» թվով սկսվող պարբերությունը) «արգելված է» բառերը փոխարինել «արգելվում է» բառերով,
ոա. N 2 ձևի 28-րդ պարբերությունը («1.2.1» թվով սկսվող պարբերությունը) «1.2.1» թվից առաջ լրացնել «1.1. Գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները` կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս, իսկ» բառերով,
ոբ. N 2 ձևի 10-րդ նկարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «բազայի» բառից հետո լրացնել «վրա» բառով,
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետը «կառուցվածքի» բառից հետո լրացնել «և ստանդարտներով» բառերով,
գ. 3-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «(սույն ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի և ճանաչման նշանների վրա)» բառերը,
դ. 3-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «(սույն ցանկի 3-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի, տարբերիչ կամ ճանաչման նշանների վրա)» բառերը,
ե. 3-րդ կետի 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի, տարբերիչ և ճանաչման նշանների վրա:»,
զ. 4-րդ կետի 1-ին ենթակետի վերջին պարբերությունում «քարշակող» բառը փոխարինել «որպես քարշակ ծառայող» բառերով,
է. 5-րդ կետի 1-ին ենթակետում «ցուցանիշները» բառը փոխարինել «նորմերը» բառով,
ը. 5-րդ կետի 5-րդ ենթակետում «մեծությունը» բառը փոխարինել «նորմերը» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 21 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1798-Ն որոշման |
N 1 ՁԵՎԻ 6-ՐԴ ՆԿԱՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1798-Ն որոշման |
N 1 ՁԵՎԻ 7-ՐԴ ՆԿԱՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1798-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |