ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 օգոստոսի 2006 թ. |
թիվ 513-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍՄԲԱՏ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Սմբատ Ասլանյանի (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 329) 2006 թվականի հուլիսի 31-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի օգոստոսի 24-ի թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սմբատ Ասլանյանին (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 329) տրամադրել այլ վայրում ևս արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Ազատության 11 հասցեում իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|