ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հունիսի 2001 թվականի |
թիվ 160 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 35 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԻ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 11.12.01 թիվ 318)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 9-ի թիվ 35 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների հրատարակման ձևերի, ժամկետների, պահպանման և բաշխման կարգի» 2-րդ կետի «գ» ենթակետում և տեքստում այնուհետև հանդիպող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: