Գլխավոր տեղեկություն
Номер
N 2018-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2024
Дата вступления в силу
20.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2024 թվականի N 2018-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրա կազմը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 2-րդ կետում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) N 2 հավելվածի 2-րդ կետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

3) N 2 հավելվածի 29-րդ կետում «8» թիվը փոխարինել «7» թվով.

4) N 3 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գյուղատնտեսության ոլորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ

Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)»:

2. Առաջարկել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող հիմնադրամի կանոնադրության փոփոխության պետական գրանցումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան