ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 5-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Սթրաքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07900546) 2024 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված` N 151/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ավտոկայանատեղիի, պարսպի, պահեստի և օժանդակ շինության շինարարության շրջանակներում հողային աշխատանքների, ինչպես նաև կետային հիմքերի, հատակի, ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացում՝ 13,498,607 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սթրաքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07900546) 2024 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված՝ N 152/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ավտոկայանատեղիի, պարսպի, պահեստի և օժանդակ շինության շինարարության շրջանակներում ճանապարհի ասֆալտապատման, ցանկապատի կառուցման, տարածքի խճապատման աշխատանքների իրականացում՝ 8,426,212 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01529671) 2024 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված` N 153/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 660,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
14.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |