ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 նոյեմբերի 2024 թ. |
N 225-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Երևան քաղաքում Բուժաշխատողների փողոց անվանակոչելու մասին» N 684-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 17-րդ փողոցը և նրբանցքն անվանակոչել «Բուժաշխատողների փողոց» և «Բուժաշխատողների փողոց, 1-ին նրբանցք:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. նոյեմբերի 19 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2024 թվական: