ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2023 թվականի |
թիվ 7 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 4-րդ հոդվածի իրագործման նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Լրացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն հաստատությունների (կազմակերպությունների) ցանկի III բաժինը, որոնց հիման վրա իրականացվում է անդամ պետություններում տոհմային անասնաբուծության ոլորտում անցկացվող սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովումը (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տոհմային անասնաբուծության ոլորտում անցկացվող սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգման և վերլուծական ապահովման կարգ»-ի հավելված), հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ագրոարդյունաբերական համալիրում տնտեսական քաղաքականության վերլուծական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական: