ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4949-Ա |
«19» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.4670-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «Ջի Էյ Փրոջեքթ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Խեբոյանի 09.12.2024թ. հ.Դ-156487-24 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 29-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ. 4670-Ա որոշման հավելվածի 15-րդ կետը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի19.12.2024թ. հ. 4949-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Էդուարդ Ավետիսյան |
Սոֆիայի /Նոր Արեշ 26-րդ/ փողոց, հ.69 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.03.2022թ. հ.1738 և հ.1737 վկայագրերով, Էդուարդ Ավետիսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Սոֆիայի /Նոր Արեշ 26-րդ/ փողոցի հ.69 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սոֆիայի փողոց, հ.69/1 |
01053RCKRTXM |
|
2 |
Վահան Բեգոյան |
Ազատամարտիկների / Դիմիտրովի փողոց/ պողոտա, հ.74 |
բնակելի տուն |
Վահան Բեգոյանին պատկանող, Ազատամարտիկների /Դիմիտրովի փողոց/ պողոտայի հ.74 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.7834/ տրամադրել հասցե՝ Ազատամարտիկների պողոտա, հ.74/2 |
0105365YEBLS |
|
3 |
Տաթևիկ Հովհաննիսյան /լիազորված անձ/ Արտյոմ Սահակյան |
Գ. Աղաբաբյան փողոց, հհ.15/19, 15/20 և հ.17/21 |
հողամաս |
Արտյոմ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Աղաբաբյան փողոցի հհ.15/19, 15/20 և հ.17/21 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.28022023-01-0115, 13092023-01-0033 և հ.22092023-01-0250/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, հ.15/19 |
01043BZBR22Y |
|
4 |
Մարինա Առուշանյան |
Ս. Վրացյան փողոց, հ.89/4 |
հողամաս |
Մարինա Առուշանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ս. Վրացյան փողոցի հ.89/4 հասցեում գտնվող բնակելի տների /վկ. հ.22052020-01-0221, համատեղ հողամաս 23.28քմ, շինություններ 11.09քմ և 1.03քմ / բաժանման հատակագծով առանձնացվող 62.55քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ս. Վրացյան փողոց, հ.89/7 |
01063GXFPQK9 |
|
5 |
Արլետա Ավչյան, Դանիել Ստեփանյան և Հռիփսիմե Բալայան |
Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք, հ.1 |
շինություն |
Արլետա Ավչյանին, Դանիել Ստեփանյանին և Հռիփսիմե Բալայանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի հ.1 հասցեում գտնվող շինություններին /վկ. հ.03032017-01-0196/ տրամադրել հասցե՝ Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք, հ.2/13 |
01053V6UYM4M |
|
6 |
«ՋԻ ԷՅ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ |
Ամիրյան փողոց, հ.4/4 շենք, հ.70 |
ավտոկա-յանատեղ |
«ՋԻ ԷՅ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ին սեփականության իրա-վունքով պատկանող, Ամիրյան փողոցի հ.4/4 շենքի հ.70 հասցեում գտնվող ավտոկայանատեղի /վկ. հ.13112019-01-0362/ բաժանման հատակագծով առանձնացվող 56.33քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ամիրյան փողոց, հ.4/4 շենք, ավտոկայանատեղ հ.70/1 |
01063TMQGAKT |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |