ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում շուկայական հարաբերությունների անցման գործընթացն արագացնելու համար, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ Ռուսաստանյան Ֆեդերացիայում և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ մյուս պետություններում կատարվել է անցում ազատ գների և սակագների քաղաքականության, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անցնել ազատ գների և սակագների, բացառությամբ սույն հրամանագրի երկրորդ կետով սահմանված արտադրատեսակների և ծառայությունների գների և սակագների:
2. (կետն ուժը կորցրել է 31.12.93 ՆՀ-271)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկշաբաթյա ժամկետում որոշել այն ծառայությունների ցանկը, որոնց գներն ու սակագները ենթակա են պետական կարգավորման, և սահմանել վերջինիս կարգը:
4. Սույն հրամանագրի կիրարկման պահից ուժը կորցրած ճանաչել բոլոր գնացուցակները և սակագնացուցակները:
5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Լ. Տեր-Պետրոսյան | 
| 
 
 4 հունվարի 1992 թ. ՆՀ-48  |