ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3506-Ա |
«16» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԵՎԳԵՆԻ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.31/5 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՒՐԻԿ ՌՈՒԲԻԿԻ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սուրիկ Ռուբիկի Օրդուխանյանի (ծնված 07.11.1960թ.) դիմումը (22.12.2017թ. բանալի 1268024)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 29.12.2023թ. հ.ԱՏ-29122023-01-0504 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.04.2024թ. հ.Հ-2312 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.08.2024թ. հ.20-Ել-Օ-620 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Շենգավիթ, Եվգենի Բայբուրդյանի փողոց հ.31/5 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել ք.Երևան, Շենգավիթ, Եվգենի Բայբուրդյան փողոց հ.31/5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սուրիկ Ռուբիկի Օրդուխանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 171.71քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 171.71քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 8-րդ փողոց հ.97 հասցեի բնակելի տանը տրամադրել «Շենգավիթ, Եվգենի Բայբուրդյան փողոց հ.31/5 տուն» հասցեն:
4. Ք.Երևան, Շենգավիթ, Եվգենի Բայբուրդյան փողոց հ.31/5 հասցեում գտնվող 171.71քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |