ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3759-Ա |
«01» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 439-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2024 թվականի ապրիլի 29-ի N 1104-Ա հրամանը՝
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 6-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 439-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին սյունակում` «Արմեն Հակոբյան» բառերը փոխարինել «Մուշեղ Ղուլյան» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ կարգավորման ծրագրերի վարչության պետի պաշտոնակատարի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Շավարշ Գրիգորյանը:
Տ. Ավինյան |