ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 137-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2024 թվականի բյուջեի ուղերձը և ՀՀ Արդարադատության նախարարության 18.12.2023թ. թիվ 53557-2023 պետական փորձագիտական եզրակացությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն համաձայն 1-6 հավելվածների. եկամուտների գծով` 2803347,5 հազար դրամ, ծախսերի գծով` 2803347,5 հազար դրամ, դեֆիցիտը(պակասուրդը)` 0 դրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված 1), ընդամենը՝ 2803347,5 հազար դրամ.
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգմանը համապատասխան (հավելված 2), ընդամենը՝ 2803347,5 հազար դրամ.
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 3-ում ներկայացված տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 3), ընդամենը 2803347,5 հազար դրամ.
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) հատված 4-ին համապատասխան (հավելված 4).
6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները հատված 5-ին համապատասխան (հավելված 5).
7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 6-ում ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 6), ընդամենը՝ 2803347,5 հազար դրամ.
8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ:
9. Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանցած չափաքանակը.
10. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024թ․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Կողմ-18
ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2023 թ. դեկտեմբերի 21 ք. Արմավիր |
Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ |
ՈՒՂԵՐՁ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներով, սահմանված կարգերին և պահանջներին համապատասխան Ձեր քննարկմանն է ներկայացվում ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն: Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն կազմվել է համայնքի զարգացման 2021-2026թթ. հնգամյա և 2024-26թթ. միջնաժամկետ ծախսերի դրույթներին համապատասխան:
Կարևորվում է`
●
Կառավարման արդյունավետության բարձրացումը, համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելը:●
Մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը` բնակչությանը մասնակից դարձնելով հանրային նշանակություն ունեցող որոշումների կայացմանը` հարցումների, քննարկումների և քվեարկությունների միջոցով:●
Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների շարունակական հիմնանորոգումը, ջեռուցման համակարգերի կառուցումը, նոր գույքի ձեռքբերումը, մշակույթի տների, գրադարանների, արտադպրոցական ուսումնական հաստատությունների պայմանների բարելավումը:●
Ճանապարհային տնտեսության, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, գյուղատնտեսության և ջրային տնտեսության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում տարվող աշխատանքները:●
Բազմաբնակարան շենքերի սպասարկման, բակային տարածքների բարեկարգմանն ուղղված ծրագրերի մշակման, նոր շենքերի կառուցման, ապօրինի շինությունների քանդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:●
Փողոցային լուսավորության համակարգի շարունակական արդիականացումը, էներգախնայող համակարգի ներդրումը:●
Բնակիչների սոցիալական պաշտպանվածության ապահովումը, հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների կենսական ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը:Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիր համայնքում 2024 թվականին նախատեսված է իրականացնել հետևյալ ծրագրերը.
1. Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի, Ե.Չարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի, Ջիվանի-Ե.Չարենց փողոցների միջև ընկած օղակաձև հատվածի հիմնանորոգման աշխատանքներ:
2. Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի 16 փողոցի Աբովյան-թիվ 11 փողոցների միջև ընկած հատվածների հիմնանորոգման, Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի 3+20-6+20 հատվածի կառուցման, Մայիսյան գյուղի Մ5 ճանապարհ- 1-ին փողոց 53 շենք /մշակույթի տուն/ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ:
3. «Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի օգտագործվող մասնաշենքերի կառուցում, հարակից բակային տարածքի բարեկարգում, գույքի և սարքավորումների ձեռքբերում:
4. Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի, Ե.Չարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի և Արաքս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքներ:
5. Արմավիր համայնքի Արաքս գյուղից Սարդարապատ գյուղ տանող ճանապարհի երկայնքով ջրագծի կառուցման աշխատանքներ:
6. Արմավիր քաղաքի թիվ 110 անհատական բնակելի թաղամասի գազաֆիկացման աշխատանքներ:
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Արմավիր համայնքի 2024թ. բյուջեով կանխատեսվել են եկամուտներ`
Ընդամենը 2 803 347,5հազարդրամ.
Արմավիր համայնքի 2024թ. բյուջեով սեփական եկամուտները կանխատեսվել է 1153869,5 հազար դրամ: Պետության կողմից պատվիրակված լիազորությունների համար միջոցները` 5997,0 հազար դրամ: Պետական բյուջեից տրվող պաշտոնական դրամաշնորհներ` 1 643 481,0 հազար դրամ: 2023թ. գույքային հարկերի գծով նախատեսվել է 703212,0 հազար դրամ եկամուտ: Կանխատեսման համար հիմք են հանդիսացել գույքային հարկի հաշվառման, սպասարկման և գանձման բաժնի կողմից ներկայացված հաշվարկները: Տեղական տուրքերի գծով` նախատեսվել է 73212,5 հազար դրամ: Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերի գծով նախատեսվել է 50000,0 հազար դրամ` հիմք նոտարների և ՔԿԱԳ-ի կողմից տրված կանխատեսման հաշվարկները:
Պաշտոնական դրամաշնորհների գծով` 1 643 481,0 հազար դրամ, որից պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ 1 640 648,5 հազար դրամ` հիմք «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք, պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)` 2832.5 հազար դրամ:
Այլ եկամուտների գծով նախատեսվել է 333442,0 հազար դրամ, որից` գույքի վարձակալությունից եկամուտների գծով` 47119,2 հազար դրամ, համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` 11518.5 հազար դրամ, տեղական վճարներ` 244854.3 հազար դրամ:
Հաշվի առնելով գանձելիության մակարդակը` բյուջեում ընդգրկվել են նաև նախորդ տարիներից կուտակված պարտքերից գանձումներ:
Արմավիր համայնքի 2024թ. բյուջեով նախատեսված եկամուտները կցվում են (հատված 1):
Նախորդ 2022 թվականի փաստացի, 2023 թվականի հաստատված և 2024 թվականի նախատեսված եկամուտների համեմատականը կցվում է /համեմատական 1/:
ԾԱԽՍԵՐ
Արմավիր համայնքի 2024թ. բյուջեով ծախսերը նախատեսվել են`
Ընդամենը 2 803 347,5 հազարդրամ, այդ թվում
Ընթացիկ ծախսերի գծով` 2 649 806,9 հազար դրամ,
Կապիտալ ծախսերի գծով` 1 53 540,6 հազար դրամ:
Արմավիր համայնքի 2024թ. բյուջեով նախատեսված ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման կցվում են (հատված 2, 3 և 6): Համայնքի բյուջեի ծախսեը հաշվարկելիս առաջնորդվել ենք հաշվի առնելով նախկինում բյուջեի ծախսերի փաստացի կատարված արդյունքները և 2024թ. համար լրացուցիչ անհրաժեշտ սպասվելիք ծախսերը:
ԾԱԽՍԵՐԸ ԲԱՇԽՎԵԼ ԵՆ`
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 01 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 574878.6 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ
01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններ» ծրագրով նախատեսվել է 427830,0 հազար դրամ, որից 417830,0 հազար դրամ ընթացիկ ծախս և 10000,0 հազար դրամ կապիտալ ծախս:
01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրով նախատեսվել է 94160,0 հազար դրամ ընթացիկ ծախս և 52888,6 հազար դրամ կապիտալ:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 04 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 198 832,4 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ
04 բաժին 2 խումբ 4 դաս` «Ոռոգում» ծրագիր` 93274,4 հազար դրամ ընթացիկ ծախս`««Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ««Ջրամատակարար»» ՀՈԱԿ-ի աշխատանքները ֆինանսավորելու համար:
04 բաժին 5 խումբ 1 դաս` «ճանապարհային տրանսպորտ» ծրագիր` 117558,0 հազար դրամ, որից ճանապարհային ընթացիկ նորոգում 32000.0 հազար դրամ, որի մեջ ներառված են համայնքի կազմի մեջ մտնող դաշտամիջյան և ներհամայնքային ճանապարհների ընթացիկ նորոգումը, համայնքային ճանապարհների կապիտալ նորոգում՝ 85558,0 հազար դրամ:
04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագիր` նախատեսվում է -12000,0 հազար դրամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 05 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 271223.7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ
05 բաժին 1 խումբ 1 դաս «Աղբահանում» ծրագիր` 271223,7 հազար դրամ ընթացիկ ծախս`««Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ««Բարեկարգում»» ՀՈԱԿ-ի աշխատանքները ֆինանսավորելու համար:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 06 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 140279.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ
06 բաժին 3 խումբ 1 դաս՝ «Ջրամատակարարում» ծրագրով նախատեսվել է 70000,0 հազար դրամ ընթացիկ և 6658,0 հազար դրամ կապիտալ ծախս:
06 բաժին 4 խումբ 1 դաս «Փողոցների լուսավորում» ծրագիր 64151,0 հազար դրամ ընթացիկ ծախս`««Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ««Լուսավորություն»» ՀՈԱԿ-ի աշխատանքները ֆինանսավորելու համար:
06 բաժին 6 խումբ 1 դաս «Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագիր 7333,0 հազար դրամ ընթացիկ ծախս:
ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 08 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 124366,4 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ
08 բաժին 2 խումբ 1 դաս` «Գրադարաններ» ծրագիր 34605,2 հազար դրամ ընթացիկ ծախս:
08 բաժին 2 խումբ 3 դաս` «Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ» ծրագիր 39736,0 հազար դրամ ընթացիկ ծախս:
08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագիր 50025,0 հազար դրամ ընթացիկ ծախս: Նշված ծրագրում ընդգրկվել են Արմավիր քաղաքի զբոսայգու ծախսերը` 21475,2 հազար դրամ և համայնքում կազմակերպվելիք միջոցառումների գծով ծախսերը` 28550.0 հազար դրամ: Այս ծրագով նախատեսվում է 300,0 հազար դրամ ծախս` համայնքում Երիտասարդների օրվան նվիրված միջոցառման համար:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 09 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 851 938,6 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ
09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագիր` 657457,0 հազար դրամ, որը ներառում է Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 1-11, ինչպես նաև Մյասնիկյան, Սարդարապատ և Լուկաշին գյուղերի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների սուբսիդիայի գծով ծախսերը`647021,0 հազար դրամ, կապիտալ ծախսերը՝ 10436,0 հազար դրամ` Արմավիր քաղաքի թիվ 2, Արաքս գյուղի մանկապարտեզների կապիտալ նորոգումների նախորդ տարվա պարտքերը մարելու համար:
09 բաժին 5 խումբ 1 դաս` «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագիր 194 481,6 հազար դրամ ընթացիկ ծախս:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 10 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 18000.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ
10 բաժին 7 խումբ 1 դաս` «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագիր 18000,0 հազար դրամ: Այս ծրագրում ընդգրկվել են թաղման ծախսերի մասնակի հատուցման համար, սոցիալապես անապահով խավերին տարին մեկ անգամ համայնքի ղեկավարի կամ ավագանու որոշմամբ օգնություններ տրամադրելու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 11 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 769506.4 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ
11 բաժին 1խումբ 2 դաս` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» վարչական մասում կազմում է 769 506,4 հազար դրամ, որից 153540,6 հազար դրամը հատկացվում է բյուջեի ֆոնդային մաս` կապիտալ ծախսերը ֆինանասավորելու համար:
Նախորդ 2022 թվականի փաստացի, 2023 թվականի հաստատված և 2024 թվականի նախատեսված ծախսերի` գործառնական և տնտեսագիտական դասակարգման, հավելուրդի, դեֆիցիտի մարման աղբյուրների առանձին ցուցանիշների համեմատականները կցվում են /համեմատական 2,3,4/:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ |
(հավելվածը փոփ. 31.01.24 N 010-Ն, 23.02.24 N 027-Ն, 29.03.24 N 037-Ն, 26.04.24 N 052-Ն, 31.05.24 N 062-Ն, 14.06.24 N 077-Ն, 09.08.24 N 095-Ն, 04.10.24 N 105-Ն, 25.10.24 N 118-Ն, 29.11.24 N 129-Ն, 13.12.24 N 141-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունվարի 2024 թվական: