ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2024 թվականի N 930-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը և պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 218-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի N 4 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«N 4 աղյուսակ
Դասակարգումն ըստ զանգվածի (քանակ, ծավալ)
|
»: |
2. Որոշման N 2 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Լիազոր մարմինը պահեստային նմուշը փորձարկման է ուղարկում արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված տվյալների, սննդամթերքի անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից պետական վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում, եթե արտադրանքի՝ սույն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակով սահմանված ռիսկի միավորը 15-ից ավել է։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական: