ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3681-Ա |
«25» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ Դ. ՄԱԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.6 ՇԵՆՔԻ Հ.11՝ 22.2 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Վլադիմիր Հովհաննիսյանի դիմումը՝ Երևանի Դ.Մալյան փողոցի նրբանցքի հ.6 շենքի հ.11՝ 22.2 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 07.02.2024թ. հ.07022024-01-0079 վկայական) Երևանի Դ.Մալյան փողոցի նրբանցքի հ.6 շենքի հ.11՝ 22.2 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ՝ Վլադիմիր Ռաֆայելի Հովհաննիսյանին (1 անձ, այսուհետ նվիրառու), որպես սեփականություն, իսկ 26.1 քմ մակերեսով կոմունալ և օժանդակ շինությունը ընդհանուր համատեղ սեփականություն է Դ.Մալյան նրբանցքի հ.6 շենքի հ.11/1 բնակարանի հետ:
2. Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |