ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 638-Ա
ՀԵՆԱՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՐՏԻ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 107,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևան՝ պաշտպանված սրտի քաղաք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
13.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 638-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԵՐԵՎԱՆ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՐՏԻ ՔԱՂԱՔ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագիրը նպատակ ունի ստեղծելու ինտեգրված համակարգ, որն ապահովում է արագ և արդյունավետ արձագանք Երևան քաղաքում արտահիվանդանոցային սրտի կանգի դեպքերին, որի նպատակն է նվազեցնել մահացությունը և արյան շրջանառության ուշ վերականգնման հետ կապված բարդությունները՝ կազմակերպելով շտապօգնության ծառայության, վերապատրաստված կամավորների և քաղաքացիների ցանցի համակարգված աշխատանքը՝ ծրագրի ավարտից հետո սարքավորումները Երևանի քաղաքապետարանին փոխանցելու նպատակով: Ծրագիրը կնպաստի առաջին օգնության ոլորտի զարգացմանը՝ ապահովելով բժշկական օգնության հասանելիությունը: | |||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: | |||
3. |
Բարեգործը |
ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա, 6, ՀՎՀՀ՝ 00248226) Սթիչթինգ Ֆիլիպս հիմնադրամ (Stichting Philips Foundation) (Նիդեռլանդներ, Ամստերդամ, 1096BC, Ամստելպլեին 2) | |||
4. |
Ծրագիրը կատարողը |
ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա, 6, ՀՎՀՀ՝ 00248226) | |||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան բնագավառը՝ առողջապահական | |||
6. |
Ծրագրի բյուջեն |
107,000,000 դրամ | |||
7. |
Բարեգործություն ստացողը |
Երևան քաղաքի բնակիչները և Երևան քաղաքի այցելուները | |||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը | |||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը 1) Ներմուծում, շուրջ 9,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 47 դեֆիբրիլյատորների ներմուծում, որոնք պետք է տեղադրվեն Երևան քաղաքում: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: 2) Դեֆիբրիլյատորների տեղադրում՝ ներառյալ արտաքին նշանների արտադրություն և տեղադրում, կողպեքների ձեռքբերում և տեղադրում, շուրջ 3,000,000 դրամ: Նախատեսվում է դեֆիբրիլյատորները տեղադրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր հասցեներում, ձեռք բերել արտաքին նշաններ և կողպեքներ դեֆիբրիլյատոների պահատուփերի համար՝ դեֆիբրիլյատոների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: 3) Փոփոխություններ շտապօգնության ծառայության ծրագրային ապահովման մեջ (կենտրոնական դիսպետչերական ղեկավարման համակարգչային համակարգ), շուրջ 8,000,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել շտապօգնության ծառայության ծրագրային ապահովման (կենտրոնական դիսպետչերական ղեկավարման համակարգչային համակարգ) փոփոխություններ շտապօգնության ծրագրային ապահովման և հավելվածի ինտեգրումն ապահովելու համար, որով կամավորները կարձագանքեն առաջին օգնության կանչերին: Այս փոփոխություններն անհրաժեշտ են նաև վիճակագրական տվյալներ հավաքելու համար։ Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: 4) Տեսահոլովակների պատրաստում, շուրջ 2,000,000 դրամ: Նախատեսվում է պատրաստել վերապատրաստման տեսահոլովակներ կամավորների համար՝ դեֆիբրիլյատորների աշխատանքի և առաջին օգնության գործընթացի մասին կամավորներին վերապատրաստելու նպատակով: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: 5) Կամավորների վերապատրաստումներ, շուրջ 10,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել կամավորների վերապատրաստումներ, հատուկ դասընթացների կազմակերպում, տեսական և գործնական պարապմունքներ՝ կամավորներին վերապատրաստելու նպատակով: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: 6) Նյութերի տպագրություն, շուրջ 5,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել նյութերի (այդ թվում, բայց չսահմանափակվելով թռուցիկներով, ուղեցույցներով, ցուցանակներով, բրոշյուրներով, պաստառներով, վահանակներով և այլ տպագիր նյութերով) տպագրություններ կամավորների վերապատրաստման և աշխատանքի, ինչպես նաև արտաքին հաղորդակցության համար: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: 7) Դեֆիբրիլյատորների սպասարկում, շուրջ 30,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել դեֆիբրիլյատորների տարեկան սպասարկում, ինչպես նաև դեֆիբրիլյատորների մարտկոցների և այլ բաղադրիչ մասերի փոխարինում: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: 8) Կայքէջ(եր)ի մշակում, շուրջ 2,500,000 դրամ: Նախատեսվում է մշակել կայքէջ(եր) դեֆիբրիլյատորների տեղադրման, վերջինիս աշխատանքի, ինչպես նաև դեֆիբրիլյատորների միջոցով առաջին օգնություն ցույց տալու մասին իրազեկելու, վիճակագրական տվյալներ հավաքելու, ինչպես նաև հետադարձ կապը ապահովելու նպատակով: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: 9) Հանրային իրազեկման և մարքետինգային ծախսեր, շուրջ 8,000,000 դրամ: Նախատեսվում է մշակել և տարածել գովազդներ և օգտագործել տարբեր սոցիալական հարթակներ՝ կամավորների աշխատանքը խթանելու, նոր կամավորների ներգրավելու, ինչպես նաև բնակչությանը իրազեկելու նպատակով: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: 10) Միջոցառումների կազմակերպման ծառայություններ և ներկայացուցչական ծախսեր, շուրջ 10,500,000 դրամ: Նախատեսվում է կազմակերպել և իրականացնել միջոցառումներ, այդ թվում՝ տեղեկատվական հանդիպումներ, կոնֆերանսներ` նոր կամավորներ և գործընկերներ ներգրավելու նպատակով: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: 11) Վարձակալության վճարներ, շուրջ 7,500,000 դրամ։ Նախատեսվում է վարձակալել գրասենյակներ, պահեստներ, այլ տարածքներ: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: 12) Վարչական աշխատակիցների աշխատավարձը և ֆիզիկական անձ կազմակերպական ծառայություններ մատուցողների վարձատրություն, շուրջ 11,500,000 դրամ: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը: | |||
| |||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Ներմուծում՝ 9,000,000 դրամ: 2) Դեֆիբրիլյատորների տեղադրման՝ ներառյալ արտաքին նշանների ձեռքբերման և տեղադրման, կողպեքների ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ՝ 3,000,000 դրամ: 3) Շտապօգնության ծրագրային ապահովման փոփոխությունների մշակման և իրականացման ծառայություններ՝ 8,000,000 դրամ: 4) Տեսահոլովակների պատրաստման ծառայություններ՝ 2.000.000 դրամ: 5) Կամավորների վերապատրաստումների կազմակերպման ծառայություններ՝ 10,000,000 դրամ: 6) Նյութերի տպագրության ծառայություններ՝ 5,000,000 դրամ: 7) Դեֆիբրիլյատորների տարեկան սպասարկման, այդ թվում, բայց չսահմանափակվելով, մարտկոցների և այլ բաղադրիչ մասերի փոխարինման աշխատանքներ՝ 30,000,000 դրամ: 8) Կայքէջ(եր)ի մշակման ծառայություններ՝ 2,500,000 դրամ: 9) Հանրային իրազեկման և մարքետինգային ծառայություններ՝ 8,000,000 դրամ: 10) Միջոցառումների կազմակերպման ծառայություններ և ներկայացուցչական ծախսեր, ՝ 10,500,000 դրամ: 11) Վարձակալության վճարներ՝ 7,500,000 դրամ: | |||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) Վարչական աշխատակիցների աշխատավարձը և ֆիզիկական անձ կազմակերպական ծառայություններ մատուցողների վարձատրություն՝ 11,500,000 դրամ: | |||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի սրտաբանների ասոցիացիա | |||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարություն 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
13.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |