ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 602-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 780-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղի կողմից ձեռք բերված հեպատիտ Բ-ի թեստերը (մեկ տեղ, 3 կգ ընդհանուր քաշով, 2,348.38 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման և այլ ծախսերը կազմել են 248.49 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 31-ի «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հեպատիտ Ց-ի դեմ պայքարի պարզեցված մոդելի ներդնում Հայաստանում» ծրագրի մասին» N 780-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |