ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Ա. Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Ռ. Ս. ՂԱԶԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՊՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Ռ. Ս. Ղազինյանի հարցապնդումը Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր Ա. Ա. Հարությունյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հանգամանքների և պարզաբանումների մասին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Ա. Գ. Մանուչարյանին մեկշաբաթյա ժամկետում պատասխանել պատգամավոր Ռ. Ս. Ղազինյանի հարցապնդմանը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
