ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4564-Ա |
«25» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի Հ.2943-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.11.2024թ. տրված հ.20-Ել-122956 եզրակացությունը, քաղաքացի Լուսյա Դուզդաբանյանի 27.09.2024թ. հ.Դ-122956-24 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 31-ի «Երևան, Էրեբունի, Մուրացանի փողոց հ.208/3 բնակելի տան և հողամասի նկատմամբ Լուսյա Սարգսի Դուզդաբանյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.2943-Ա որոշման 1-ին և 3-րդ կետերում` «252.73» թիվը փոխարինել «243.43» թվով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |