ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2024 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՄԵՋ և ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ՝ ԶՏՄԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓԱԹԹՈՑԱՅԻՆ ՏԵՍԱԿԻ ԹԱՂԱՆԹԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեջ և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 84-րդ խմբի լրացուցիչ ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ծանոթագրությամբ՝
«6. 8421 99 000 5 ստորաենթադիրքում «զտման կամ հեղուկների մաքրման համար նախատեսված փաթթոցային տեսակի թաղանթային տարրեր» եզրույթը նշանակում է գլանաձև սարքեր, որոնք բաղկացած են՝
- ներսի պլաստմասսե ծակոտկեն խողովակից, որի վրա պարուրաձև ոլորված են թաղանթային տոպրակները,
- ցամաքուրդային (դրենաժային) նյութից, որը գտնվում է թաղանթային տոպրակների միջև և սոսնձված է դրանց երեք կողմերից:
Թաղանթային փաթեթը բաղկացած է երկտակ ծալված թաղանթի շերտից, որն իր ներսում պարունակում է արտամղված ցանց:
Փաթթոցային տեսակի թաղանթային տարրի լայնակի կտրվածքների վրա կարող են տեղադրվել ֆիքսող սկավառակներ և սեղմիչ խցօղակներ:»,
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքեր՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
գ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեջ ընդգրկել ստորաենթադիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
դ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
Հավելված թիվ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 9-ի թիվ 37 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորը |
8421 12 900 7 |
- - - այլ |
- |
|
Հավելված թիվ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 9-ի թիվ 37 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեջ ընդգրկվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորը |
- - - այլ՝ |
||
8421 99 000 5 |
- - - - տվյալ խմբին վերաբերող՝ Եվրասիական տնտեսական միության 6-րդ լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված՝ ֆիլտրման կամ հեղուկների մաքրման համար նախատեսված փաթթոցային տեսակի թաղանթային տարրեր |
- |
8421 99 000 6 |
- - - - այլ |
- |
|
Հավելված թիվ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 9-ի թիվ 37 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
8421 99 000 5 |
- - - - տվյալ խմբին վերաբերող՝ Եվրասիական տնտեսական միության 6-րդ լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված՝ ֆիլտրման կամ հեղուկների մաքրման համար նախատեսված փաթթոցային տեսակի թաղանթային տարրեր |
0 |
8421 99 000 6 |
- - - - այլ |
0 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: