ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2024 թվականի N 2067-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում «2024 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2) հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը «շտեմարանում» բառից հետո լրացնել «, բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ու դրանից հետո և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ու դրանից հետո ծնված երեխաների՝ համապատասխանաբար 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո տեղահանվածների համար, եթե ծնողներից առնվազն մեկի տվյալն առկա է բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում կամ օպերատիվ շտաբի տրամադրած ցուցակներում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |