ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2024 թվականի N 105-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 310627․8 հազար ՀՀ դրամով
2․ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 7872.0 հազար դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:
3․ Ծախսային մասով․
1) 05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 128․0 հազար ՀՀ դրամ:
2) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 71000․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 239627․8 հազար ՀՀ դրամ,
5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին ավելացնել 6624․0 հազար ՀՀ դրամ։
3) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ:
4) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 120․0 հազար ՀՀ դրամ:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Կողմ -17
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար` |
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2024 թվական: