ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2024 թվականի N 1861-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «Որպես ժամանակավոր պահպանման պահեստներ և մաքսային պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջները, դրանց հիմնման և գործունեության կարգը, ժամանակավոր պահպանման այլ վայրերին ներկայացվող պահանջները, օրենքով նախատեսված պահանջների պահպանումը հավաստող լիազոր մարմինները և մաքսային մարմիններին փաստաթղթերի ներկայացման պարբերականությունը սահմանելու մասին» N 1519-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 8-րդ կետի 14-րդ ենթակետում «մաքսատուն-վարչություն փոխանցման համար մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը» բառերը փոխարինել «մաքսային մարմնին փոխանցումը կոմիտեի էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով.
2) հավելվածի 8-րդ կետի 15-րդ ենթակետում «փոխանցման հնարավորությամբ մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը» բառերը փոխարինել «փոխանցումը կոմիտեի էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2024 թվական: