ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2596-Ա |
«12» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի Հ.4289-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի Պ.Սևակի փողոցի հ.64 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Տիգրան Ռուբենի Չոփուրյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.4289-Ա որոշման /այսուհետ Որոշում/ մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1 ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, ք.Երևան, Պ.Սևակի փողոցի հ.64 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:».
2) Որոշման նախաբանում և 1-ին կետում՝ «171.10» թիվը փոխարինել «177.10» թվով.
3) Որոշման 1-ին կետում՝ «69.70» թիվը փոխարինել «63.70» թվով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|