Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 235-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.12.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2023
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
28.12.2023
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
28.12.2023
Дата вступления в силу
29.12.2023

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0235 Ն. 28.12.23

 

28 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 235-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ կետը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, 30-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի «բ» ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի ««Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին», «Աճուրդի համակարգի օպերատորի միջոցով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 142-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2 կետով.

«6.2 Հաստատել «Թողարկողի միջոցով պետական պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելված 8-ի։»։

2) Որոշումը լրացնել նոր Հավելված 8-ով՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 29-ից։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ

28 դեկտեմբեր 2023 թվական

 

 

«Հավելված 8

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 235-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԹՈՂԱՐԿՈՂԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է ՀՀ Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշմամբ (այսուհետ՝ Կառավարության որոշում) սահմանված պարտատոմսերի տեղաբաշխման և ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման ընթացակարգը:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կարգով օգտագործվող հասկացությունները կիրառվում են ըստ Որոշմամբ սահմանված նշանակության, այն բացառությամբ, որ սույն հավելվածով նկարագրված հարաբերությունները չեն կարգավորում պարտատոմսերի աճուրդային եղանակով տեղաբաշխման կամ վերջնահաշվարկի գործընթացը։

3. Սույն կարգով նախատեսված հարաբերություններին առնչվող այլ հարցերը կարգավորվում են նաև ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ Ֆինանսների նախարարության միջև կնքված պայմանագրով:

 

ԳԼՈՒԽ 3. ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Սույն կարգի 1-ին կետով սահմանված պարտատոմսերի վերջնահաշվարկը ՀՀ կենտրոնական բանկի կողմից կատարվում է Թողարկողի տեղաբաշխման ենթակա դեպո հաշվից՝ Թողարկողի կողմից գրությամբ (կարգադրությամբ) նշված Պարտատոմսը փոխանցելով ֆինանսական կազմակերպության ազատ կարգավիճակով սեփական արժեթղթերի Դեպո հաշվին, իսկ այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը ՀՀ կենտրոնական բանկում չունի դեպո հաշիվ, ապա վերջիններիս հետ պայմանագիր կնքած՝ ՀՀ կենտրոնական բանկում ենթապահառու հանդիսացող սպասարկող բանկի ամփոփ ներդրողների ազատ կարգավիճակով արժեթղթերի դեպո հաշվին։

5. ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկն իրականացվում է Վերջնահաշվարկի ամսաթվին, ստացված գրության տվյալների համաձայն։ Այն դեպքում, երբ վերջնահաշվարկի ամսաթիվը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջնահաշվարկի ամսաթիվ է համարվում հաջորդ աշխատանքային օրը:

6. Սույն կարգով սահմանված պարտատոմսերի փոխանցման դիմաց դրամական միջոցների փոխանցում չի կատարվում։

7. Սույն կարգով սահմանված պարտատոմսերի փոխանցումից (վերջնահաշվարկից) հետո, երկրորդային շուկայում պարտատոմսերի շրջանառության, պարտատոմսերի գրավադրման, պահառության գործունեության, պարտատոմսերի արժեկտրոնների հաշվարկների, պարտատոմսերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգի, պարտատոմսերի մարման, արժեկտրոնների վճարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Որոշմամբ սահմանված կանոնները։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան