ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 նոյեմբերի 2021 թ. |
N 4589-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 5 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000164, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001028, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001895 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «Վանաձորի Թիվ 5 Պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի նոյեմբերի 22-ին ներկայացված հայտը
Հրամայում եմ`
1. Վերաձևակերպել «Վանաձորի Թիվ 5 Պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հուլիսի 7-ին տրված թիվ Կ-XX-000164, 2007 թվականի հուլիսի 11-ին տրված թիվ Կ-XX-001028, 2013 թվականի նոյեմբերի 13-ին տրված ԹԻՎ Կ-ԲՕ-001895 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաների իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, Լոռի, Վանաձոր Տարոն 2 ՔՇՀ 4 /Շ/ 10-1 հասցե:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վանաձորի Թիվ 5 Պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2022 թվական:
