ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 15-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում`
1) «Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «(մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ԱԱՀ-ի գումարները)» բառերով.
2) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե ԱԱՀ-ի գումարները վճարվել են մինչև մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ,».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.
«ա.1. ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման և ԱԱՀ-ի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով,»:
Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածում`
1) 5-րդ մասը «ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված դեպքի,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում` առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինն ընդունում է ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան՝ հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմինը գանձում է տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ի մասի 2-րդ կետում`
1) «Սույն կետով սահմանված ակցիզային հարկի գումարները» բառերից հետո լրացնել «(մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ակցիզային հարկի գումարները)» բառերով.
2) «ա» ենթակետը «հաշվարկով» բառից հետո լրացնել «, եթե ակցիզային հարկի գումարները վճարվել են մինչև մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.
«ա.1. հումքի ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման և ակցիզային հարկի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով,»:
Հոդված 4. Օրենսգրքի 99-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «հարկի գումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքի,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար Oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում` առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինն ընդունում է ակցիզային հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: Ակցիզային հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան՝ հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմինը գանձում է տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:»:
Հոդված 5. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «գումարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հարկային հսկողության արդյունքներով առաջադրված հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող գումարները» բառերով։
Հոդված 6. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) 2-րդ կետը «բնապահպանական հարկը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքի,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար Oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում` առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինն ընդունում է բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: Բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան՝ հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմինը գանձում է տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:»:
Հոդված 7. Օրենսգրքի 182-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «Կառավարության սահմանած կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
«3. Բնապահպանական հարկի` Օրենսգրքով սահմանված պարտավորությունների չափից ավելի մաքսային մարմիններին վճարված գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են հարկային մարմնի սահմանած կարգով։»։
Հոդված 8. Օրենսգրքի 196-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «սահմանում է Կառավարությունը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Ճանապարհային հարկի` Օրենսգրքով սահմանված պարտավորությունների չափից ավելի մաքսային մարմիններին վճարված գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են հարկային մարմնի սահմանած կարգով։»։
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և սույն օրենքի 5-րդ հոդվածը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սույն օրենքի 2-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածների դրույթների կիրարկումն ապահովող որոշումը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 29 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: