ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մայիսի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «(բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով.
2) 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցագործությունները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ 200-րդ, 201-րդ և 214-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերի, որոնց նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները:
Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ և 375-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և զուգորդվել է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154.2-րդ, 154.9-րդ, 154.10-րդ, 161.2-րդ, 161.5-րդ, 310-րդ, 310.1-ին, 311-րդ, 311.1-ին, 311.2-րդ, 312-րդ, 312.1-ին, 312.2-րդ, 313-րդ, 314-րդ, 314.2-րդ, 314.3-րդ և 352-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը, բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարուցված քրեական գործերի վրա, որոնց նախաքննությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չի ավարտվել: Նշված գործերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում են ըստ ենթակայության:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 7 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2022 թվական: